Adidas-ը դադարեցրել է համագործակցությունն ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ
SPORTԳերմանական Adidas ընկերությունը նամակ է գրել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝ տեղեկացնելով համագործակցությունը միակողմանի կարգով դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է championat.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն ՈՒԵՖԱ-ի կողմից ժամանակավորապես զրկվել է ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Հիշյալ անձը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո հեռացրել գրառումը:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՈՒԵՖԱ-ն նաև տուգանել է նշյալ ակումբին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



