Adidas-ը դադարեցրել է համագործակցությունն ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ
ՍՊՈՐՏԳերմանական Adidas ընկերությունը նամակ է գրել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝ տեղեկացնելով համագործակցությունը միակողմանի կարգով դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է championat.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն ՈՒԵՖԱ-ի կողմից ժամանակավորապես զրկվել է ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Հիշյալ անձը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո հեռացրել գրառումը:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՈՒԵՖԱ-ն նաև տուգանել է նշյալ ակումբին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



