Մահացել է հոլիվուդյան հայտնի տրանսգենդեր դերասանուհի Հոլլի Վուդլոնը
SOCIETYԿիրակի Լոս Անջելեսում 69 տարեկանում մահացել է Հոլիվուդի առաջին տրանսգենդեր դերասանուհիներից մեկը՝ Հոլլի Վուդլոնը, հայտնում է Variety-ն: Վերջին մի քանի տարին նա պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ: Վուդլոնը ամերիկացի նկարիչ էնդի Ուորհոլի մուսաներից մեկն էր:
Իր կարիերայի ընթացքում դերասանուհին հանդես է եկել մի քանի լիամետրաժ ֆիլմերում, այդ թվում՝ «Աղբ» (1970), «Այդահոյի երկվորյակները» (1999):
Հենց նրան է նվիրված ռոքեր Լու Ռիդի հայտնի երգերից մեկը՝ Walk on the Wild Side-ը:
Հոլլի Վուդլոնի իսկական անունը Հարոլդո Դանկաքլ է: Նրա կեղծանունը հայտնվեց 1960-ականների վերջին՝ Պուերտո Ռիկոյից ԱՄՆ տեղափոխվելուց հետո:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



