Մահացել է հոլիվուդյան հայտնի տրանսգենդեր դերասանուհի Հոլլի Վուդլոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրակի Լոս Անջելեսում 69 տարեկանում մահացել է Հոլիվուդի առաջին տրանսգենդեր դերասանուհիներից մեկը՝ Հոլլի Վուդլոնը, հայտնում է Variety-ն: Վերջին մի քանի տարին նա պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ: Վուդլոնը ամերիկացի նկարիչ էնդի Ուորհոլի մուսաներից մեկն էր:
Իր կարիերայի ընթացքում դերասանուհին հանդես է եկել մի քանի լիամետրաժ ֆիլմերում, այդ թվում՝ «Աղբ» (1970), «Այդահոյի երկվորյակները» (1999):
Հենց նրան է նվիրված ռոքեր Լու Ռիդի հայտնի երգերից մեկը՝ Walk on the Wild Side-ը:
Հոլլի Վուդլոնի իսկական անունը Հարոլդո Դանկաքլ է: Նրա կեղծանունը հայտնվեց 1960-ականների վերջին՝ Պուերտո Ռիկոյից ԱՄՆ տեղափոխվելուց հետո:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



