Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Երբ մի ամ­բողջ եր­կիր պա­տանդ է դար­ձել Թուր­քի­ա­յի և սե­փա­կան իշ­խա­նու­թյան ձեռ­քե­րում․«Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին տարիներին տարածաշրջանում ուժերի վերադասավորումներ են տեղի ունենում։ Թուրքիան, որը մինչ այդ տարածաշրջանային մակարդակով նվազ դերակատարություն ուներ, ագրեսիվ և հավակնոտ քաղաքականություն է վարում։ Թուրքիայի հավակնությունների աշխարհագրությունը ձգվում է Լիբիայից մինչև ույղուրներով բնակեցված Չինաստանի արևմտյան շրջաններ։ Եվ այս հանգամանքը պայմանավորված է ոչ միայն թուրքական պետության պատմաքաղաքական էությամբ, այլև երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանի անձնական բնութագրով։ 2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը։

Այդ տարին նշանավոր է նաև նրանով, որ տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք էական նշանակություն ունեն երկրի հետագա տեսլականի ձևավորման գործում։ Սակայն ընթացիկ իրադարձությունները ցույց տվեցին, որ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է լուրջ դժվարություններ ունենալ ընտրողների մեծամասնության քվեին արժանանալու տեսանկյունից։ Եվ անցյալ տարի Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության ու «Ազգայնական շարժում» կուսակցության համատեղ թեկնածու Բինալը Յըլդըրըմը, ով նախկինում վարչապետ էր աշխատել, պարտվեց, իսկ քաղաքապետ ընտրվեց ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Ուստի մեծ է հավանականությունը, որ Էրդողանի հայտնի խոսքերը, թե «Ստամբուլում հաղթողը Թուրքիայում կհաղթի, Ստամբուլը կորցնողը Թուրքիան կկորցնի», կարող են իրականություն դառնալ: Դրա համար էլ Էրդողանը հանրության շրջանում սեփական վարկանիշը բարձրացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում, որոնք շատ հաճախ ավելի հեռուն են գնում, քան կարելի է պատկերացնել։ Էրդողանը ձգտում է որպես երկրի ղեկավար գերազանցել Աթաթուրքին և Թուրքիային վերադարձնել Օսմանյան կայսրության «նախկին փառքը»՝ նոր տարածքներ ձեռք բերելու և Թուրքիայի ազդեցության գոտին ընդլայնելու միջոցով։

Իսկ այդ նպատակին հասնելու համար գործի են դրվում Թուրքիայի պանթուրքական պլանները։ Իսկ այդ ծրագրերի իրականացման ճանապարհին Թուրքիան անտեսում և ոտնահարում է մյուս ժողովուրդների շահերն ու իրավունքները՝ թեկուզ դրանք լինեն իրենց համար եղբայրական համարվող ժողովուրդներ։ Մասնավորապես Հարավային Կովկասում Թուրքիային չի հետաքրքրում, թե Ադրբեջանի ժողովրդի հետ ինչ կարող է տեղի ունենալ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի արդյունքում, այլ թուրքական կողմի ուշքն ու միտքն այն է, որ կարողանա հասնել իր ազդեցության ընդլայնմանը։ Ադրբեջանի նախագահ Ալիևին ևս չի հետաքրքրում, թե պատերազմի արդյունքում ինչ վիճակում կարող են հայտնվել երկրի քաղաքացիները, նրա համար ամենակարևորը սեփական իշխանությունը պահպանելն է՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում երկրի տնտեսական դրության վատացմանը զուգահեռ Ալիևի աթոռը սկսել է երերալ։

Իսկ պատերազմը հնարավորություն է տալիս խեղդել դժգոհությունները, հանրության ուշադրությունը ներքաղաքական օրակարգից շեղել, սահմանափակել խոսքի ազատությունը։ Հենց այդ նպատակին հասնելու ձգտումով է պայմանավորված, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից պատերազմական փուլի ընթացքում արգելափակվել են սոցցանցերն ու մեսենջերները։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Ալիևը բնական դաշնակից է Թուրքիայի համար, քանի որ թուրքական ղեկավարությունը նրա իշխանության համար երաշխիքներ է տվել և էական աջակցություն է տրամադրում քաղաքական ու ռազմական հարթությունների վրա, իսկ Ալիևն իր հերթին գործիք է դարձել թուրքական իշխանության համար, որը ձգտում է Ադրբեջանի նախագահի ձեռքերով կրակից շագանակներ հանել։

Եվ այստեղ միանշանակ տուժող է Ադրբեջանի ժողովուրդը, քանի որ հենց նա է իր վրա կրելու պատերազմի ողջ ծանրությունը թե՛ ֆիզիկապես և թե՛ տնտեսապես, իսկ դա ադրբեջանական իշխանությանը քիչ է հետաքրքրում։ Ալիևի ռեժիմը նույնիսկ չի գնահատում սեփական զինվորներին։ Դրա մասին է փաստում այն իրողությունը, որ ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ ցանկություն չկա ժամանակավոր դադար տալ և ստանալ իր զինվորների դիերը։ Կարճ ասած՝ ադրբեջանական ողջ պետությունը պատանդ է դարձել Թուրքիայի և սեփական իշխանության ձեռքերում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead