Սամը շատ-շատ բարի, ազնիվ տղա էր, ժպիտը միշտ դեմքին էր. դասընկերուհին՝ զոհված Սամվել Մելքոնյանի մասին
SOCIETYԱրցախում մարտական գործողությունների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Սամվել Մելքոնյանը Հրազդանի Քաղսի գյուղից էր: Սամվել Մելքոնյանը ծառայության էր անցել 2018 թվականին, և 3 ամսից, հայրենիքի առաջ պարտքը կատարած, պետք է տուն վերադառնար. «Սամը շատ-շատ բարի, ազնիվ տղա էր, հանգիստ բնավորություն ուներ, ընկերասեր էր մեր Սամը, ժպիտը միշտ դեմքին էր: Եթե ինքը դասի չգար, մեր օրը կամ չէր անցնում, կամ ահավոր վատ էր անցնում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սամվելի դասընկերուհին:
Վերջինս նշեց, որ Սամվելն ունի մեկ եղբայր և մեկ քույր՝ Սամվելը ավագն էր:
Դասընկերուհին մեզ հետ զրույցում հիշեց նաև իրենց ունեցած վերջին հեռախոսազրույցը. «Վերջին անգամ մի քանի ամիս առաջ էինք խոսել, ասեց՝ վերջացնեմ, գամ՝ դասարանով հավաքվենք»,- եզրափակեց նա:




1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



