Սամը շատ-շատ բարի, ազնիվ տղա էր, ժպիտը միշտ դեմքին էր. դասընկերուհին՝ զոհված Սամվել Մելքոնյանի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում մարտական գործողությունների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Սամվել Մելքոնյանը Հրազդանի Քաղսի գյուղից էր: Սամվել Մելքոնյանը ծառայության էր անցել 2018 թվականին, և 3 ամսից, հայրենիքի առաջ պարտքը կատարած, պետք է տուն վերադառնար. «Սամը շատ-շատ բարի, ազնիվ տղա էր, հանգիստ բնավորություն ուներ, ընկերասեր էր մեր Սամը, ժպիտը միշտ դեմքին էր: Եթե ինքը դասի չգար, մեր օրը կամ չէր անցնում, կամ ահավոր վատ էր անցնում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սամվելի դասընկերուհին:
Վերջինս նշեց, որ Սամվելն ունի մեկ եղբայր և մեկ քույր՝ Սամվելը ավագն էր:
Դասընկերուհին մեզ հետ զրույցում հիշեց նաև իրենց ունեցած վերջին հեռախոսազրույցը. «Վերջին անգամ մի քանի ամիս առաջ էինք խոսել, ասեց՝ վերջացնեմ, գամ՝ դասարանով հավաքվենք»,- եզրափակեց նա:




1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



