Ժունինյո. Վաղ թե ուշ Դեպայը կտեղափոխվի «Բարսելոնա»
SPORTՖրանսիական «Լիոնի» մարզական տնօրեն Ժունինյոն հայտարարել է, որ ակումբի հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
«Դեպայը համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ: Մենք դա չենք թաքցնում: Վաղ թե ուշ նա կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ»,- Ժունինյոյի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Դեպայը 2017-ին է «Լիոնի» հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 44 միլիոն եվրո։
Դեպայը Նիդերլանդների հավաքականում հանդես է եկել «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



