Ժունինյո. Վաղ թե ուշ Դեպայը կտեղափոխվի «Բարսելոնա»
ՍՊՈՐՏՖրանսիական «Լիոնի» մարզական տնօրեն Ժունինյոն հայտարարել է, որ ակումբի հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
«Դեպայը համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ: Մենք դա չենք թաքցնում: Վաղ թե ուշ նա կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ»,- Ժունինյոյի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Դեպայը 2017-ին է «Լիոնի» հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 44 միլիոն եվրո։
Դեպայը Նիդերլանդների հավաքականում հանդես է եկել «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



