Պուտինը, Թրամփը և Մակրոնը համատեղ հայտարարություն կանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության պատրաստման մասին:
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Եվս մեկ անգամ ծայրահեղ անհանգստություն հայտնվեց շարունակվող մարտերի կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն պատրաստելու մասին», - ասել է Կրեմլի խոսնակը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



