Պուտինը, Թրամփը և Մակրոնը համատեղ հայտարարություն կանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության պատրաստման մասին:
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Եվս մեկ անգամ ծայրահեղ անհանգստություն հայտնվեց շարունակվող մարտերի կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն պատրաստելու մասին», - ասել է Կրեմլի խոսնակը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



