Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունեն. Արմեն Սարգսյանը՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին

SOCIETY

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին.

Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի այն հայտարարությունները, որտեղ նա նշել է, թե աջակցելու է Ադրբեջանին՝ «վերադարձնելու օկուպացված տարածքները»: Ինչպե՞ս կարձագանքեք սրան:

- Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Թույլ տվեք սկսել իմ ցավակցության խոսքը հայտնելով Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին եւ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ մարդասեր առաջնորդ, Նորին գերազանցություն շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ:

Վերադառնալով Ձեր հարցին՝ ցանկանում եմ անդրադառնալ երկու-երեք կետի: Նախ, երբ Ադրբեջանը խոսում է «օկուպացված տարածքների» մասին, իրականում դա Լեռնային Ղարաբաղն է, որը պատմական հայկական տարածք է, որտեղ հայերը դարերով, հազարամյակներ շարունակ ապրել են:

Շուրջ 70 տարի առաջ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ տարածքը տվեց Ադրբեջանին, եւ այն դարձավ Խորհրդային Ադրբեջանի մաս: Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ընդ որում՝ բնակիչների 90 տոկոսը մշտապես հայեր են եղել, հռչակեցին սեփական երկրում ազատ ապրելու իրենց իրավունքը եւ վճռեցին սեփական ճակատագիրը: Հետեւաբար, սա «օկուպացված տարածք» չէ:

Անդրադառնալով Ադրբեջանում թուրքական բանակի ներկայությանը՝ պետք է նշել, որ այդ մասին լուրերը պարզապես պատմություններ չեն: Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին որքան ցանկանում է, հումանիտար տեսանկյունից կցանկանայի տեսնել, թե ինչպես են երկրները միմյանց աջակցում կրթության, գիտության, տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում: Սակայն երբ թուրքական բանակի գեներալները գտնվում են Ադրբեջանում, թուրքական կողմից սիրիական վարձկանները կռվում են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի կողմից տրամադրված եւ թուրքական արտադրության զենքերի լայն տեսականի, եւ երբ թուրքական F-16 կործանիչները թռիչքներ են իրականացնում Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հատվածում՝ հարվածի տակ առնելով անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը, կարծում եմ՝ այս ամենն արդարացում չունի: Սա բացահայտ միջամտություն է Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքին եւ ազատ ապրելու վճռականությանը: Կարծում եմ՝ այս պարագայում Ադրբեջանին աջակցելն ու օգնություն տրամադրելը նշանակում են մասնակիցը դառնալ արյունահեղությանը, փոխանակ այդ երկրին խորհուրդ տալու՝ խոսել Հայաստանի հետ, որպեսզի վերսկսվեն բանակցությունները:

26 տարի է՝ գոյություն ունի մի հարթակ՝ ստեղծված ԵԱՀԿ-ի կողմից: Այն ղեկավարում են Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Ես խորապես հավատացած եմ, որ գոյություն ունի այս խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ, եւ դա բանակցություններն են:

Լեռնային Ղարաբաղում հայերը չեն կարող պարտվել, Արցախում, Հայաստանում ու ողջ աշխարհում հայերը որեւէ կերպ չեն կարող դա ընդունել, հատկապես, Թուրքիայի ներգրավվածության պայմաններում: Մենք բոլորս հիշում ենք՝ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ սա կրկնվի:

Հարց- Պարոն նախագահ, ես ցանկանում եմ նշել մի շարք կետեր, որոնց Դուք թերեւս կարող եք անդրադառնալ: Նախ եւ առաջ, Ադրբեջանն ասում է, թե Հայաստանն է սկսել բախումները: Ադրբեջանը նաեւ մեղադրանք է հնչեցնում, որ ձեզ աջակցում է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK): Եթե Թուրքիան ունի սիրիացի վարձկաններ, ապա այդ երկիրն ասում է, թե Լեռնային Ղարաբաղում վարձկաններ կան PKK-ից: Դուք նշեցիք, որ Թուրքիան պետք է խորհուրդ տա Ադրբեջանին: Արդյո՞ք ընդունում եք, որ այդ երկիրը կարող է միջնորդ լինել, պատրա՞ստ եք որոշակի բանակցություններ վարել ուղղակիորեն Թուրքիայի հետ:

- Ես ասում էի, որ լավ կլիներ, եթե Թուրքիան խորհուրդ տա, այլ ոչ թե ներգրավվի պատերազմում եւ իր զինվորականներին, գեներալներին, վարձկաններին, մարտիկներին, ինքնաթիռներն ուղարկի Լեռնային Ղարաբաղ: Սակայն նրանք ճիշտ հակառակն են անում: Այսպիսի պայմաններում ինչպե՞ս կարող են նրանք հանդես գալ որպես միջնորդ: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ: Թուրքիան կարող է ձեւացնել, թե կան խնդիրներ Հայաստանի հետ: Սակայն բացարձակ անհեթեթություն է այն, թե Հայաստանում կան PKK-ի զինյալներ: Բացարձակ անհեթեթություն: Նրանք նաեւ ասում են, թե հայերը թիրախավորում են Ադրբեջանում միջազգային նշանակության նավթամուղեր ու գազամուղներ: Սա եւս անհեթեթություն է: Թույլ տվեք ձեզ մի հարց ուղղել տարրական տրամաբանության տեսանկյունից. եթե հայերը մտադրություն ունենային հարվածել գազամուղի, որը Բաքվից գնում է Ջեյհան, ինչո՞ւ նրանք դա չարեցին 20 տարի առաջ, երբ այս գազամուղը կառուցման գործընթացում էր: Մեկ կամ երկու կրակոց, եւ այդ գազամուղը երբեք էլ այդտեղ չէր լինի: 20 տարի առաջ կրակելով՝ նրանք թույլ չէին տա Ադրբեջանին Թուրքիայի միջոցով միջազգային հանրությանը վաճառել միլիարդավոր դոլարների նավթ ու դառնալ հարուստ եւ օգտագործել այդ գումարն իրենց բանակն ուժեղացնելու, ողջ աշխարհից զենքեր գնելու ու հիմա էլ հայերի դեմ կրակելու համար:

Որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե մենք ցանկանայինք կրակել գազատարի վրա, մենք դա 20 տարի առաջ կանեինք: Թուրքիան կարող է ձեւացնել եւ հայտարարել, թե PKK զինյալներ կան, թե հայերը ցանկանում են հարվածել գազատարներին: Այդ ամենը պարզապես արդարացումներ են, որպեսզի իրենց ուժեղ ներկայությունն ապահովեն Ադրբեջանում:

Կարծում եմ՝ Ադրբեջանում Թուրքիայի ուժեղ ներկայությունը մեկ այլ ահագնացող սպառնալիք է Հայաստանի համար:

Հարց- Ինչո՞ւ եք կարծում, որ Թուրքիան է այս ամենն անում: Ինչպե՞ս են իրադարձությունները զարգանում. առաջիկայում կտեսնե՞նք արդյոք ավելի շատ բանակցություններ եւ, հնարավոր է, որոշակի լուծում, դիտորդներ, թե՞ ավելի շատ ռազմական առճակատումներ կլինեն:

-Առաջին հերթին, թույլ տվեք ասել, որ ռազմական գործողությունները եւ հարձակումները սկսվել են Ադրբեջանի կողմից: Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունեն: Նրանք ապրում են իրենց անկախ հանրապետությունում, ապրում են սովորական, բնականոն կյանքով, ինչու՞ պետք է հարձակվեին Ադրբեջանի վրա եւ այս արյունահեղությունն անեին:

Հարձակումը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից, քանի որ ինչ-որ իմաստով նրանք պատրանքներ ունեն, որ կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Ասում եմ, որ դա պատրանք է, որովհետեւ կարող եմ հաստատել, որ հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլեւս երբեք թույլ չի տա, որ եւս մեկ ցեղասպանություն տեղի ունենա: Յուրաքանչյուր հայ կդառնա զինվոր եւ կօգնի Լեռնային Ղարաբաղի հայերին՝ պաշտպանելու իրենց հայրենիքը:

Որեւէ այլ ճանապարհ չկա, քան բանակցությունների սեղանին վերադառնալը:

Ձեր հարցն ավելի շատ պետք է ուղղված լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. նա է սկսել այս առճակատումները եւ հենց նա էլ պետք է դադարեցնի այն: Հայերը պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, եւ ադրբեջանական կողմը պետք է որոշի, հասկանա եւ համաձայնի, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Կա միայն մարդկային լուծում՝ բանակցությունները: Բանակցությունների համար անհրաժեշտություն չկա գտնել բանակցողներ, միջնորդներ, քանի որ արդեն իսկ կա ԵԱՀԿ-ն՝ իր երեք համանախագահող երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան, համանախագահող երկրներ, որոնց բոլորը կարող են վստահել:

Դեպի խաղաղություն տանող ճանապարհը բանակցություններին վերադառնալն է, այլ ոչ թե մարդկային կյանքեր ոչնչացնելը: Կյանքեր են խլվում երկու կողմում՝ եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական: Կարելի է հորինել ցանկացած ենթադրյալ պատճառ, թե ինչու ես այս կամ գործողությունն անում, կարելի է ասել, թե կա PKK-ն, որի պատճառով է Թուրքիայի բանակն Ադրբեջանում կամ նրանք պաշտպանում են գազատարները, կամ էթնիկապես նույն են, ունեն էթնիկական կապեր եւ այլն: Սակայն այս ամենը չի կարող հիմք տալ՝ հարձակվել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա եւ նաեւ կրակել Հայաստանի Հանրապետության վրա: Թող Թուրքիան հիշի, որ ինքը դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ է, մի կազմակերպության, որն այսօրվա Թուրքիայի գործողություններին ամբողջությամբ հակադրվող պաշտպանական քաղաքականություն ունի:

Հարց- Այո, դա ճիշտ է, պարոն նախագահ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ի՞նչ եք ակնկալում ՆԱՏՕ-ից: Ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը: Ի՞նչ եք կարծում՝ Մինսկի խումբը կարո՞ղ է արդյունավետ քայլեր անել. մինչեւ այսօր մենք որեւէ համարժեք լուծում չենք տեսել Մինսկի խմբի կամ ՆԱՏՕ-ի կողմից:

-Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները, դիմել ենք միջազգային հանրությանը, դիմել ենք բոլորին: Մենք Թուրքիայի նման չենք դիմում միայն նրանց, ովքեր էթնիկապես կամ կրոնապես մոտ են մեզ: Մենք ապրում են գլոբալ միջավայրում եւ պետք է հարգենք միմյանց կրոնը, էթնիկ պատկանելությունը: Մենք դիմել ենք բոլորին՝ սկսած ՄԱԿ-ից, մեր բարեկամներին արաբական, իսլամական աշխարհից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից եւ ԱՄՆ-ից: Դիմել ենք՝ ասելով, որ նրանք պետք է միջազգային ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, քանի որ հենց ա՛յդ երկիրն է սկսել այս արյունահեղությունը: Մենք նաեւ կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հայաստանի կառավարությունը, վարչապետը, արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ են համանախագահող երեք երկրների ղեկավարների հետ: Հույս ենք հայտնում, որ միջազգային հանրությունը, միջազգային ճնշումները, ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահները ի վերջո կկարողանան զսպել Ադրբեջանին, ինչպես նաեւ Թուրքիային, որն այսօր արդեն բացահայտ է աջակցում Ադրբեջանին, կդադարեցնեն այս ամենը եւ կվերադարձնեն բանակցային սեղանի շուրջ:

Կարող եմ եւս մեկ անգամ վերահաստատել, որ հայ ժողովուրդը որեւէ կերպ թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները խախտվեն: Մենք երբեք թույլ չենք տա, որ եւս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում:

Ես դիմում եմ բոլորին, այդ թվում՝ ադրբեջանական եւ թուրքական կողմերին՝ կանգնեցրե՛ք այս արյունահեղությունները եւ վերադարձե՛ք բանակցությունների սեղան:

-Շնորհակալություն, պարոն նախագահ:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder