Երևան, 27.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունեն. Արմեն Սարգսյանը՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին.

Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի այն հայտարարությունները, որտեղ նա նշել է, թե աջակցելու է Ադրբեջանին՝ «վերադարձնելու օկուպացված տարածքները»: Ինչպե՞ս կարձագանքեք սրան:

- Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Թույլ տվեք սկսել իմ ցավակցության խոսքը հայտնելով Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին եւ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ մարդասեր առաջնորդ, Նորին գերազանցություն շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ:

Վերադառնալով Ձեր հարցին՝ ցանկանում եմ անդրադառնալ երկու-երեք կետի: Նախ, երբ Ադրբեջանը խոսում է «օկուպացված տարածքների» մասին, իրականում դա Լեռնային Ղարաբաղն է, որը պատմական հայկական տարածք է, որտեղ հայերը դարերով, հազարամյակներ շարունակ ապրել են:

Շուրջ 70 տարի առաջ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ տարածքը տվեց Ադրբեջանին, եւ այն դարձավ Խորհրդային Ադրբեջանի մաս: Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ընդ որում՝ բնակիչների 90 տոկոսը մշտապես հայեր են եղել, հռչակեցին սեփական երկրում ազատ ապրելու իրենց իրավունքը եւ վճռեցին սեփական ճակատագիրը: Հետեւաբար, սա «օկուպացված տարածք» չէ:

Անդրադառնալով Ադրբեջանում թուրքական բանակի ներկայությանը՝ պետք է նշել, որ այդ մասին լուրերը պարզապես պատմություններ չեն: Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին որքան ցանկանում է, հումանիտար տեսանկյունից կցանկանայի տեսնել, թե ինչպես են երկրները միմյանց աջակցում կրթության, գիտության, տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում: Սակայն երբ թուրքական բանակի գեներալները գտնվում են Ադրբեջանում, թուրքական կողմից սիրիական վարձկանները կռվում են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի կողմից տրամադրված եւ թուրքական արտադրության զենքերի լայն տեսականի, եւ երբ թուրքական F-16 կործանիչները թռիչքներ են իրականացնում Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հատվածում՝ հարվածի տակ առնելով անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը, կարծում եմ՝ այս ամենն արդարացում չունի: Սա բացահայտ միջամտություն է Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքին եւ ազատ ապրելու վճռականությանը: Կարծում եմ՝ այս պարագայում Ադրբեջանին աջակցելն ու օգնություն տրամադրելը նշանակում են մասնակիցը դառնալ արյունահեղությանը, փոխանակ այդ երկրին խորհուրդ տալու՝ խոսել Հայաստանի հետ, որպեսզի վերսկսվեն բանակցությունները:

26 տարի է՝ գոյություն ունի մի հարթակ՝ ստեղծված ԵԱՀԿ-ի կողմից: Այն ղեկավարում են Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Ես խորապես հավատացած եմ, որ գոյություն ունի այս խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ, եւ դա բանակցություններն են:

Լեռնային Ղարաբաղում հայերը չեն կարող պարտվել, Արցախում, Հայաստանում ու ողջ աշխարհում հայերը որեւէ կերպ չեն կարող դա ընդունել, հատկապես, Թուրքիայի ներգրավվածության պայմաններում: Մենք բոլորս հիշում ենք՝ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ սա կրկնվի:

Հարց- Պարոն նախագահ, ես ցանկանում եմ նշել մի շարք կետեր, որոնց Դուք թերեւս կարող եք անդրադառնալ: Նախ եւ առաջ, Ադրբեջանն ասում է, թե Հայաստանն է սկսել բախումները: Ադրբեջանը նաեւ մեղադրանք է հնչեցնում, որ ձեզ աջակցում է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK): Եթե Թուրքիան ունի սիրիացի վարձկաններ, ապա այդ երկիրն ասում է, թե Լեռնային Ղարաբաղում վարձկաններ կան PKK-ից: Դուք նշեցիք, որ Թուրքիան պետք է խորհուրդ տա Ադրբեջանին: Արդյո՞ք ընդունում եք, որ այդ երկիրը կարող է միջնորդ լինել, պատրա՞ստ եք որոշակի բանակցություններ վարել ուղղակիորեն Թուրքիայի հետ:

- Ես ասում էի, որ լավ կլիներ, եթե Թուրքիան խորհուրդ տա, այլ ոչ թե ներգրավվի պատերազմում եւ իր զինվորականներին, գեներալներին, վարձկաններին, մարտիկներին, ինքնաթիռներն ուղարկի Լեռնային Ղարաբաղ: Սակայն նրանք ճիշտ հակառակն են անում: Այսպիսի պայմաններում ինչպե՞ս կարող են նրանք հանդես գալ որպես միջնորդ: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ: Թուրքիան կարող է ձեւացնել, թե կան խնդիրներ Հայաստանի հետ: Սակայն բացարձակ անհեթեթություն է այն, թե Հայաստանում կան PKK-ի զինյալներ: Բացարձակ անհեթեթություն: Նրանք նաեւ ասում են, թե հայերը թիրախավորում են Ադրբեջանում միջազգային նշանակության նավթամուղեր ու գազամուղներ: Սա եւս անհեթեթություն է: Թույլ տվեք ձեզ մի հարց ուղղել տարրական տրամաբանության տեսանկյունից. եթե հայերը մտադրություն ունենային հարվածել գազամուղի, որը Բաքվից գնում է Ջեյհան, ինչո՞ւ նրանք դա չարեցին 20 տարի առաջ, երբ այս գազամուղը կառուցման գործընթացում էր: Մեկ կամ երկու կրակոց, եւ այդ գազամուղը երբեք էլ այդտեղ չէր լինի: 20 տարի առաջ կրակելով՝ նրանք թույլ չէին տա Ադրբեջանին Թուրքիայի միջոցով միջազգային հանրությանը վաճառել միլիարդավոր դոլարների նավթ ու դառնալ հարուստ եւ օգտագործել այդ գումարն իրենց բանակն ուժեղացնելու, ողջ աշխարհից զենքեր գնելու ու հիմա էլ հայերի դեմ կրակելու համար:

Որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե մենք ցանկանայինք կրակել գազատարի վրա, մենք դա 20 տարի առաջ կանեինք: Թուրքիան կարող է ձեւացնել եւ հայտարարել, թե PKK զինյալներ կան, թե հայերը ցանկանում են հարվածել գազատարներին: Այդ ամենը պարզապես արդարացումներ են, որպեսզի իրենց ուժեղ ներկայությունն ապահովեն Ադրբեջանում:

Կարծում եմ՝ Ադրբեջանում Թուրքիայի ուժեղ ներկայությունը մեկ այլ ահագնացող սպառնալիք է Հայաստանի համար:

Հարց- Ինչո՞ւ եք կարծում, որ Թուրքիան է այս ամենն անում: Ինչպե՞ս են իրադարձությունները զարգանում. առաջիկայում կտեսնե՞նք արդյոք ավելի շատ բանակցություններ եւ, հնարավոր է, որոշակի լուծում, դիտորդներ, թե՞ ավելի շատ ռազմական առճակատումներ կլինեն:

-Առաջին հերթին, թույլ տվեք ասել, որ ռազմական գործողությունները եւ հարձակումները սկսվել են Ադրբեջանի կողմից: Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունեն: Նրանք ապրում են իրենց անկախ հանրապետությունում, ապրում են սովորական, բնականոն կյանքով, ինչու՞ պետք է հարձակվեին Ադրբեջանի վրա եւ այս արյունահեղությունն անեին:

Հարձակումը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից, քանի որ ինչ-որ իմաստով նրանք պատրանքներ ունեն, որ կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Ասում եմ, որ դա պատրանք է, որովհետեւ կարող եմ հաստատել, որ հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլեւս երբեք թույլ չի տա, որ եւս մեկ ցեղասպանություն տեղի ունենա: Յուրաքանչյուր հայ կդառնա զինվոր եւ կօգնի Լեռնային Ղարաբաղի հայերին՝ պաշտպանելու իրենց հայրենիքը:

Որեւէ այլ ճանապարհ չկա, քան բանակցությունների սեղանին վերադառնալը:

Ձեր հարցն ավելի շատ պետք է ուղղված լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. նա է սկսել այս առճակատումները եւ հենց նա էլ պետք է դադարեցնի այն: Հայերը պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, եւ ադրբեջանական կողմը պետք է որոշի, հասկանա եւ համաձայնի, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Կա միայն մարդկային լուծում՝ բանակցությունները: Բանակցությունների համար անհրաժեշտություն չկա գտնել բանակցողներ, միջնորդներ, քանի որ արդեն իսկ կա ԵԱՀԿ-ն՝ իր երեք համանախագահող երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան, համանախագահող երկրներ, որոնց բոլորը կարող են վստահել:

Դեպի խաղաղություն տանող ճանապարհը բանակցություններին վերադառնալն է, այլ ոչ թե մարդկային կյանքեր ոչնչացնելը: Կյանքեր են խլվում երկու կողմում՝ եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական: Կարելի է հորինել ցանկացած ենթադրյալ պատճառ, թե ինչու ես այս կամ գործողությունն անում, կարելի է ասել, թե կա PKK-ն, որի պատճառով է Թուրքիայի բանակն Ադրբեջանում կամ նրանք պաշտպանում են գազատարները, կամ էթնիկապես նույն են, ունեն էթնիկական կապեր եւ այլն: Սակայն այս ամենը չի կարող հիմք տալ՝ հարձակվել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա եւ նաեւ կրակել Հայաստանի Հանրապետության վրա: Թող Թուրքիան հիշի, որ ինքը դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ է, մի կազմակերպության, որն այսօրվա Թուրքիայի գործողություններին ամբողջությամբ հակադրվող պաշտպանական քաղաքականություն ունի:

Հարց- Այո, դա ճիշտ է, պարոն նախագահ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ի՞նչ եք ակնկալում ՆԱՏՕ-ից: Ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը: Ի՞նչ եք կարծում՝ Մինսկի խումբը կարո՞ղ է արդյունավետ քայլեր անել. մինչեւ այսօր մենք որեւէ համարժեք լուծում չենք տեսել Մինսկի խմբի կամ ՆԱՏՕ-ի կողմից:

-Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները, դիմել ենք միջազգային հանրությանը, դիմել ենք բոլորին: Մենք Թուրքիայի նման չենք դիմում միայն նրանց, ովքեր էթնիկապես կամ կրոնապես մոտ են մեզ: Մենք ապրում են գլոբալ միջավայրում եւ պետք է հարգենք միմյանց կրոնը, էթնիկ պատկանելությունը: Մենք դիմել ենք բոլորին՝ սկսած ՄԱԿ-ից, մեր բարեկամներին արաբական, իսլամական աշխարհից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից եւ ԱՄՆ-ից: Դիմել ենք՝ ասելով, որ նրանք պետք է միջազգային ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, քանի որ հենց ա՛յդ երկիրն է սկսել այս արյունահեղությունը: Մենք նաեւ կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հայաստանի կառավարությունը, վարչապետը, արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ են համանախագահող երեք երկրների ղեկավարների հետ: Հույս ենք հայտնում, որ միջազգային հանրությունը, միջազգային ճնշումները, ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահները ի վերջո կկարողանան զսպել Ադրբեջանին, ինչպես նաեւ Թուրքիային, որն այսօր արդեն բացահայտ է աջակցում Ադրբեջանին, կդադարեցնեն այս ամենը եւ կվերադարձնեն բանակցային սեղանի շուրջ:

Կարող եմ եւս մեկ անգամ վերահաստատել, որ հայ ժողովուրդը որեւէ կերպ թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները խախտվեն: Մենք երբեք թույլ չենք տա, որ եւս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում:

Ես դիմում եմ բոլորին, այդ թվում՝ ադրբեջանական եւ թուրքական կողմերին՝ կանգնեցրե՛ք այս արյունահեղությունները եւ վերադարձե՛ք բանակցությունների սեղան:

-Շնորհակալություն, պարոն նախագահ:

Եվս 20 երկիր միացել է Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»․ Իրանի կողմից մեզ վնաu հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի․ ՆեթանյահուՍա պատմական հանդիպում է․ Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մասինՎաղուց ժամանակն է քայլ առաջ կատարել դեպի եվրոպական առաջնություններ․ Բերեզովսկին՝ Սպերցյանի մասին«Լիվերպուլը» կապ է հաստատել Ալոնսոյի ներկայացուցիչների հետ․ մարզիչը կարող է վերդառնալ Պրեմիեր լիգաՃապոնական Հոկայդո կղզում գրեթե 1,000 գնացքի երթևեկություն դադարեցվել է տեղացած առատ ձյան պատճառովՆահանգապետ Թիմ Ուոլզը զանգահարել է ինձ՝ խնդրելով միասին աշխատել Մինեսոտայի հարցում․ ԹրամփԵթե որևէ մեկը կարծում է, որ Եվրամիությունը կարող է պաշտպանվել առանց Միացյալ Նահանգների, թող շարունակի երազել․ ՌյուտեՀրդեհ՝ հացի փռումՓաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից Ի՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBankԵԽԽՎ-ում բանաձև է ընդունվել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման պահանջով Տարեցների դեպրեսիան կարող է վկայել Պարկինսոնի հիվանդության և դեմենցիայի մասին. General PsychiatryԻնչպե՞ս ստեղծել 300.000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանՊուտինը հաճույքով անձամբ է ցուցադրում Էրմիտաժի գանձերը օտարերկրյա հյուրերին. ՊեսկովԻդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համարՀսկայական աստերոիդը «շեղել» է Լուսինը ներսից. չինացի գիտնականների նոր հայտնագործությունըԻդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասինՀայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Անդրե Կալիզիրը պաշտոնապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաՕնլայն վարկ AMIO Mobile-ում30-ամյա տղամարդիկ Իրանի քաղաքացուն պատկանող պահեստից տարել են 14 մլն դրամի զովացուցիչ ըմպելիքԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների Մենք գիտենք՝ ինչ է պետք անել․ «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի մասինՌուս ուղղափառ եկեղեցում նշել են՝ ինչ պատճառով կարող են մերժել եկեղեցական պսակադրությունըԻսրայելական բանակը հայտարարել է Գազայից վերջին պատանդի մարմինը վերադարձնելու մասինԱՄԷ-ն թույլ չի տա իր տարածքից Իրանի վրա որևէ հարձшկում․ ԱԳ նախարարություն Ես հանդիպեցի նոր սերնդին՝ ներկայացնելու, թե ինչպես է մեր տնտեսական ծրագիրը փոխելու նրանց կյանքը. Նարեկ ԿարապետյանՄարինկա Խաչատրյանի ձմեռային ֆոտոշարքը Հնդկաստանը պատրաստվում է կտրուկ նվազեցնել ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը՝ մինչև 40 տոկոսԹեհրանը չի ձգտում հակամшրտության և պшտերազմի կողմնակից չէ, բայց պատրաստ է պաշտպանել երկիրը․ Մոհամմադ-Ռեզա ԱրեֆԶելենսկին հաստատել է այս շաբաթ նոր եռակողմ հանդիպումը PTPN2 գենի վնասվածքը հանգեցնում է աղիքային բորբոքման. Gut Microbes Ոստիկանները «Զվարթնոց»–ում հայտնաբերել են կողոպուտի համար Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողինԱՄՆ ավիակիր հարվածային խումբը Հնդկական օվկիանոսում մտել է CENTCOM-ի ջրեր. Fox NewsԵրևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունըԼեհաստանը Կիևին 130 գեներատոր է փոխանցել Պարեկները նախորդ շաբաթ ծառայության ընթացքում հայտնաբերել են 368 ոչ սթափ վարորդ Տղամարդը փոքրիկ աղջկան թողել է, որ ալիգատորներն ուտեն՝ նրա մոր հետ վիճելուց հետո Բիանկա Սենսորին՝ տպավորիչ կերպարով. արծաթագույն total look Քանիեի հետ զբոսնելիս Վենետիկի «անիծված» պալատը, որը կապված է սպանությունների և ինքնասպանությունների հետ, վաճառվում է 17 միլիոն ֆունտովԱկտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա. ԿոբախիձեԳվարդիոլան թվարկել է այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» դեմ առաջիկա հանդիպմանըԵրևան-Գյումրի ճանապարհին բեռնատար է այրվել ԵՄ երկրները հաստատել են ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքը՝ սկսած 2027 թվականից Եղվարդ-Աշտարակ ճանապարհին բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Volkswagen»-ը Վճարումների հնարավորությունների կարևոր փոփոխություն Team Telecom Armenia-ի բաժանորդների համարՀույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի ՍարգսյանՏղամարդը կրակ է բացել հարևանների տանը աղմկոտ երեկույթի պատճառով. 23-ամյա Արսենը ծանր վիրավորվել է. նոր մանրամասներՄեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը խոստովանել է, որ ստացել է ամսական 1.5 միլիոն դրամ պարգևավճար․ Ավետիք Չալաբյան