ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ
POLITICSՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, որպեսզի կոչ անի նրանց անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը ակտիվորեն կոչ է անում երկու կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը եւ անհապաղ վերադառնալ բանակցություններին»,- ասել է Դյուժարիկը: «Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի (Իլհամ Ալիեւի), այնպես էլ Հայաստանի վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) հետ»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



