ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, որպեսզի կոչ անի նրանց անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը ակտիվորեն կոչ է անում երկու կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը եւ անհապաղ վերադառնալ բանակցություններին»,- ասել է Դյուժարիկը: «Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի (Իլհամ Ալիեւի), այնպես էլ Հայաստանի վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) հետ»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



