ԱՄՆը նոր հատկացումներ կանի Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու համար. Բայդեն
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կոնգրեսն աշխատում է, որպեսզի եւս 300 մլն դոլար հատկացվի Ուկրաինային անվտանգության ոլորտին օգնելու համար: Այդ մասին, դեկտեմբերի 7-ին Կիեւում հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ անցկա ցված համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք այժմ աշխատում ենք այն բանի վրա, որ եւս 300 մլն դոլար տրամադրենք Ուկրաինային»,- ասել է Բայդենը՝ ճշտելով, որ այդ միջոցները հատկացվելու են անվտանգության ոլորտին:
Նույն օրն ավելի վաղ Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո հայտնել էր, որ ԱՄՆ-ը 190 մլն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսական օգնություն է հատկացնում Ուկրաինային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



