ԱՄՆը նոր հատկացումներ կանի Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու համար. Բայդեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Կոնգրեսն աշխատում է, որպեսզի եւս 300 մլն դոլար հատկացվի Ուկրաինային անվտանգության ոլորտին օգնելու համար: Այդ մասին, դեկտեմբերի 7-ին Կիեւում հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ անցկա ցված համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք այժմ աշխատում ենք այն բանի վրա, որ եւս 300 մլն դոլար տրամադրենք Ուկրաինային»,- ասել է Բայդենը՝ ճշտելով, որ այդ միջոցները հատկացվելու են անվտանգության ոլորտին:
Նույն օրն ավելի վաղ Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո հայտնել էր, որ ԱՄՆ-ը 190 մլն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսական օգնություն է հատկացնում Ուկրաինային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



