«Բուլղարիայի ԱԳՆ երկրում հավատարմագրված երկու դիվանագետների «պերսոնա-նոն գրատա» է հայտարարել
INTERNATIONAL NEWSТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը տեղեկացնում է, որ ռուս դիվանագետները, որոնց Բուլղարիայի դատախազությունը մեղադրում է լրտեսության մեջ, պետք է երկրից հեռանան 72 ժամվա ընթացքում:
«Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը երկրում հավատարմագրված երկու դիվանագետների «պերսոնա-նոն գրատա» է հայտարարել: ՌԴ դեսպանությունը տեղեկացվել է: Երկու դիվանագետների տրամադրության տակ 72 ժամ կա մեր երկիրը լքելու համար»,- ասվում է ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:
Դիվանագիտական գերատեսչությունը մասնավորեցնում է, որ չորեքշաբթի դատախազությունից նամակ է ստացվել ռուս դիվանագետների նկատմամբ քրեական գործի հետաքննության կասեցման մասին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



