«Բուլղարիայի ԱԳՆ երկրում հավատարմագրված երկու դիվանագետների «պերսոնա-նոն գրատա» է հայտարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը տեղեկացնում է, որ ռուս դիվանագետները, որոնց Բուլղարիայի դատախազությունը մեղադրում է լրտեսության մեջ, պետք է երկրից հեռանան 72 ժամվա ընթացքում:
«Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը երկրում հավատարմագրված երկու դիվանագետների «պերսոնա-նոն գրատա» է հայտարարել: ՌԴ դեսպանությունը տեղեկացվել է: Երկու դիվանագետների տրամադրության տակ 72 ժամ կա մեր երկիրը լքելու համար»,- ասվում է ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:
Դիվանագիտական գերատեսչությունը մասնավորեցնում է, որ չորեքշաբթի դատախազությունից նամակ է ստացվել ռուս դիվանագետների նկատմամբ քրեական գործի հետաքննության կասեցման մասին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



