Բելառուսական Կարմիր խաչի աշխատակիցները դուրս են եկել հերթապահելու Մինսկի փողոցներ
INTERNATIONAL NEWSՄինսկի փողոցներում, որտեղ բողոքի ցույցի են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ, սկսել են հերթապահել Բելառուսական Կարմիր խաչի աշխատակիցները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրանք աշխատում են կամավոր հիմունքներով։
Բելառուսի մի շարք քաղաքներում անցկացվող հանրահավաքներում առնվազն 58 մարդ է ձերբակալվել:
Սեպտեմբերի 20-ին Բելառուսի մայրաքաղաքում տեղի է ունենում «Համերաշխության երթ» խորագրով բողոքի ակցիա: Դրա նախաշեմին քաղաք է բերվել հատուկ տեխնիկա, իսկ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ ջրցան մեքենաներ եւ բեռնատար մեքենաներ են բերվել: Նաեւ Բելառուսի մայրաքաղաքում փակել են մետրոյի մի քանի կայարաններ եւ իջեցրել ինտերնետի արագությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



