Բելառուսական Կարմիր խաչի աշխատակիցները դուրս են եկել հերթապահելու Մինսկի փողոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄինսկի փողոցներում, որտեղ բողոքի ցույցի են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ, սկսել են հերթապահել Բելառուսական Կարմիր խաչի աշխատակիցները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրանք աշխատում են կամավոր հիմունքներով։
Բելառուսի մի շարք քաղաքներում անցկացվող հանրահավաքներում առնվազն 58 մարդ է ձերբակալվել:
Սեպտեմբերի 20-ին Բելառուսի մայրաքաղաքում տեղի է ունենում «Համերաշխության երթ» խորագրով բողոքի ակցիա: Դրա նախաշեմին քաղաք է բերվել հատուկ տեխնիկա, իսկ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ ջրցան մեքենաներ եւ բեռնատար մեքենաներ են բերվել: Նաեւ Բելառուսի մայրաքաղաքում փակել են մետրոյի մի քանի կայարաններ եւ իջեցրել ինտերնետի արագությունը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



