Ուգանդայում բանտից փախուստի է դիմել ավելի քան 200 մերկ բանտարկյալ
INTERNATIONAL NEWSՈւգանդայի զինված ուժերը որոնում են երկրի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող բանտից փախուստի դիմած ավելի քան 200 բանտարկյալի, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ նրանք փախուստից առաջ մերկացել են, որպեսզի իրենց դեղին բանտային համազգեստով աչքի չընկնեն։
Ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարի խոսքով՝ առնվազն երեք մարդ՝ 1 զինվոր և 219 փախուստի դիմած բանտարկյալներից երկուսը զոհվել են փոխհրաձգության հետևանքով:
Փախուստը տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին՝ Մորոտո քաղաքի մերձակայքում գտնվող բանտից։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ բանտարկյալները հիմնականում պատիժ էին կրում տարածաշրջանում անասունների գողության հետ կապված հանցագործությունների համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



