Ուգանդայում բանտից փախուստի է դիմել ավելի քան 200 մերկ բանտարկյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւգանդայի զինված ուժերը որոնում են երկրի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող բանտից փախուստի դիմած ավելի քան 200 բանտարկյալի, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ նրանք փախուստից առաջ մերկացել են, որպեսզի իրենց դեղին բանտային համազգեստով աչքի չընկնեն։
Ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարի խոսքով՝ առնվազն երեք մարդ՝ 1 զինվոր և 219 փախուստի դիմած բանտարկյալներից երկուսը զոհվել են փոխհրաձգության հետևանքով:
Փախուստը տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին՝ Մորոտո քաղաքի մերձակայքում գտնվող բանտից։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ բանտարկյալները հիմնականում պատիժ էին կրում տարածաշրջանում անասունների գողության հետ կապված հանցագործությունների համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



