Ռուս զինծառայողները ժամանել են Բելառուս՝ մասնակցելու «Սլովանական եղբայրություն-2020» զորավարժություններին
INTERNATIONAL NEWSՌուս զինծառայողներ ժամանել են Բելառուս՝ մասնակցելու «Սլովանական եղբայրություն-2020» զորավարժություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՊՆ մամուլի ծառայությանը:
Զորավարժություններին կմասնակցեն մինչեւ 1,5 հազար զինծառայողներ, 150 միավոր ավիացիոն, մարտական եւ հատուկ տեխնիկա: Զորավարժությունների ավարտից հետո ռուս զինծառայողները կվերադառնան հայրենիք:
ՊՆ տվյալների համաձայն՝ զորավարժությունները կանցկացվեն 2 փուլով: Առաջին փուլը ենթադրում է ստորաբաժանումների հավասարեցում, իսկ երկրորդը՝ ակտիվ փուլը, կանցկացվի «Բրեստսկի» զորավարժարանում:
ՊՆ հաղորդմամբ՝ զորավարժությունների առանձնահատկությունը կդառնա գիշերային պայմաններում ուսումնամարտական խնդիրների լուծումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



