Ռուս զինծառայողները ժամանել են Բելառուս՝ մասնակցելու «Սլովանական եղբայրություն-2020» զորավարժություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս զինծառայողներ ժամանել են Բելառուս՝ մասնակցելու «Սլովանական եղբայրություն-2020» զորավարժություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՊՆ մամուլի ծառայությանը:
Զորավարժություններին կմասնակցեն մինչեւ 1,5 հազար զինծառայողներ, 150 միավոր ավիացիոն, մարտական եւ հատուկ տեխնիկա: Զորավարժությունների ավարտից հետո ռուս զինծառայողները կվերադառնան հայրենիք:
ՊՆ տվյալների համաձայն՝ զորավարժությունները կանցկացվեն 2 փուլով: Առաջին փուլը ենթադրում է ստորաբաժանումների հավասարեցում, իսկ երկրորդը՝ ակտիվ փուլը, կանցկացվի «Բրեստսկի» զորավարժարանում:
ՊՆ հաղորդմամբ՝ զորավարժությունների առանձնահատկությունը կդառնա գիշերային պայմաններում ուսումնամարտական խնդիրների լուծումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



