Կոուտինյոն վերադարձել է «Բարսելոնա» ու մարզում անցկացրել թիմի կազմում
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն սեպտեմբերի 4-ին վերադարձել է ակումբ, հայտնում է Իսպանիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:
Բրազիլացի ֆուտբոլիստը մարզում է անցկացրել հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ:
Կոուտինյոն վարձակալությամբ «Բավարիա» էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը: Գերմանական թիմի կազմում 28-ամյա կիսապաշտպանը դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է, որ Կոուտինյոն հաջորդ մրցաշրջանում հանդես գա կատալոնական թիմում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



