Կոուտինյոն վերադարձել է «Բարսելոնա» ու մարզում անցկացրել թիմի կազմում
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն սեպտեմբերի 4-ին վերադարձել է ակումբ, հայտնում է Իսպանիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:
Բրազիլացի ֆուտբոլիստը մարզում է անցկացրել հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ:
Կոուտինյոն վարձակալությամբ «Բավարիա» էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը: Գերմանական թիմի կազմում 28-ամյա կիսապաշտպանը դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է, որ Կոուտինյոն հաջորդ մրցաշրջանում հանդես գա կատալոնական թիմում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



