Ազատության հրապարակը՝ արդեն նոր Սահմանադրության իրականությունում. ֆոտոշարք
POLITICSPast.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել «Նոր Հայաստանի» նստացույցը: Սահմանադրական հանրաքվեին հաջորդած գիշերը, երբ Երեւանում գրանցվել է -10 աստիճան ցուրտ, նստացույցի մասնակիցներն իրենց դիրքերը չեն զիջել: Այսօր առավոտյան Ազատության հրապարակում քննարկումներ էին` տեղի ունեցած հանրաքվեի, ընտրակեղծիքների, «Այո» ընտրողների եւ հասարակությունն առողջացնելու մասին:
Ի դեպ, ոստիկանները շարունակում են նույն զգոնությամբ հետեւել հրապարակում անցուդարձ անող քաղաքացիների պայուսակների պարունակությանը: Past.am-ի ֆոտոլրագրող Գագիկ Աղբալյանի ուսապարկի պարունակությունն այսօր ոստիկանները ստուգել են մեծ ուշադրությամբ, առանց ներկայացնելու դրա հիմքը եւ պատճառները, եւ ոչինչ «վտանգավոր» չհայտնաբերելով՝ ներողություն խնդրել:
Գագիկ Աղբալյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



