Ազատության հրապարակը՝ արդեն նոր Սահմանադրության իրականությունում. ֆոտոշարք
ՔԱՂԱՔԱԿԱՆPast.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել «Նոր Հայաստանի» նստացույցը: Սահմանադրական հանրաքվեին հաջորդած գիշերը, երբ Երեւանում գրանցվել է -10 աստիճան ցուրտ, նստացույցի մասնակիցներն իրենց դիրքերը չեն զիջել: Այսօր առավոտյան Ազատության հրապարակում քննարկումներ էին` տեղի ունեցած հանրաքվեի, ընտրակեղծիքների, «Այո» ընտրողների եւ հասարակությունն առողջացնելու մասին:
Ի դեպ, ոստիկանները շարունակում են նույն զգոնությամբ հետեւել հրապարակում անցուդարձ անող քաղաքացիների պայուսակների պարունակությանը: Past.am-ի ֆոտոլրագրող Գագիկ Աղբալյանի ուսապարկի պարունակությունն այսօր ոստիկանները ստուգել են մեծ ուշադրությամբ, առանց ներկայացնելու դրա հիմքը եւ պատճառները, եւ ոչինչ «վտանգավոր» չհայտնաբերելով՝ ներողություն խնդրել:
Գագիկ Աղբալյան
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



