Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Ճար­պիկ­ներն ար­դյուն­քի են հաս­նում,տա­ղան­դա­վոր­նե­րը՝ ոչ»

CULTURE

Ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Արտյոմ Ղազարյանն այժմ քարի, փայտի ու երկաթի համադրությամբ հետաքրքիր աշխատանքներ է ստեղծում: Երբեմն նույնիսկ անհավատալի է թվում, թե ինչպես կարելի է մեկտեղել անհամադրելի թվացող այս նյութերը: Նախքան աշխատանքները ներկայացնելը, մեր զրուցակիցը պատմում է ինքն իր մասին: «Կրթությամբ ճարտարապետ եմ, զբաղվել եմ թե՛ ճարտարապետական նախագծերով, թե՛ դիզայնով, թե՛ գեղանկարչությամբ, թե՛ քանդակագործությամբ: Տեղում դոփել չեմ սիրում:

Нет описания.

Կյանքը փոփոխվում է, եթե ինչ-որ բան սկսում է իրեն չարդարացնել, ստեղծագործողը պետք է դա հասկանա: Նաև այդ փոփոխությունների հետևանքով սկսեցի աշխատել տարբեր նյութերով, վերջին նյութը երկաթն է, բայց աշխատանքներս միայն երկաթից չեն, միախառնված են երկաթն ու փայտը, երկաթն ու քարը: Այս բոլորը համադրելով՝ ստանում եմ տարբեր կերպարներ: Ճանապարհը քիչ-քիչ ես անցնում, հասնում ինչ-որ կետի: Ամեն ինչ միանգամից չի լինում:

Нет описания.

Կարող ես 1-2 տարի չաշխատել, բայց երևակայությունդ, միևնույն է, աճում է: Նոր գործ սկսելուց չես սկսում այն մակարդակից, որի վրա կանգ էիր առել: Տպավորություն է, թե այդ մեկ-երկու տարին, որ գործ չես արել, միևնույն է, աշխատել ես: Մարդն ամբողջ կյանքում աճում է: Չեմ ընդունում որևէ տեսակի աշխատանք, որն արվելու է միջակության մեջ: Եթե ինչ-որ բան անում ես, պետք է լավ անես:

Нет описания.

Դա իմ սկզբունքն է: Եթե նկարագրելու լինեմ ինքս ինձ, ապա ինձ մոտ զարգացած է երևակայությունը: Ստեղծագործող մարդը եթե երևակայություն չունեցավ, կա՛մ չի կարողանալու նորմալ ստեղծագործել, կա՛մ էլ ձանձրացնելու է: Չեմ սիրում կրկնվել իմ աշխատանքներում: Շատ եմ սիրում տարաբնույթ նյութերի հետ աշխատել: Դրա ամենավառ ապացույցն իմ կոլաժներն են, դրանք թափոններից հավաքված աշխատանքներ են, որոնք կարողացել եմ ճիշտ համադրել իրար հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ղազարյանը:Нет описания.

Նշում է՝ կցանկանար, որ մեր երկիրը հարուստ լիներ, պատվերներ շատ լինեին: «Փող աշխատելը լավ բան է, բայց աշխատանքդ պետք է հաճույքով անես: Եթե անընդհատ նույն բանը պատրաստում ես, վաճառում ու փող աշխատում, ապա, կոպիտ ասած, մի քիչ նմանվում ես արհեստավորի»,-հավելում է նա: Արտյոմը երկար տարիներ քաղաքում է ապրել, հետո տեղափոխվել Եղեգնաձոր՝ հայրական տուն: «Սկզբից տրամադրված չէի այստեղ ապրելուն, իսկ հիմա հակառակն է, քաղաքը քիչ է ձգում: Բնություն, հանգստություն, իսկ ստեղծագործող մարդու համար դա կրկնակի հաճելի է: Աշխատում եմ տանը:Нет описания.

Չեմ կարող հստակ ասել, թե տան որ հատվածն է արվեստանոցը: Ավելի շատ տուն-արվեստանոց եմ կոչում այն»,-նշում է մեր զրուցակիցը: Հարցնում եմ՝ շատ է խոսվում այն մասին, որ մարզերն ու մայրաքաղաքը պետք է համաչափ զարգանան, այս հարցում արհեստներն ու արվեստներն ի՞նչ դեր պետք է ունենան: «Քաղաքը և մարզերը տարբեր հարցերում մի քիչ մոտեցել են իրար: Անկախ իրենից, կարող եմ ասել՝ նույնիսկ առանց պետության մասնակցության, այդ հարցերը սկսել են կամաց-կամաց լուծվել: Հազվագյուտ բաներ պետք է լինեն, որ, օրինակ՝ որևէ մարզում չլինի, բայց Երևանում լինի:Нет описания.

Իհարկե, պետք է այստեղ խոսենք տուրիզմի մասին: Խորհրդային տարիներին ու անկախությունից մոտավորապես տասը տարի հետո էլ մեր երկրում նորմալ տուրիզմ չկար: Մարդիկ էին գալիս, գնում, բայց այդ «կառույցը»՝ տուրօպերատորներ, տուրեր և այլն, չի եղել: Հիմա այն սրընթաց վերելք է ապրում: Զբոսաշրջիկին ցանկացած երկրում ոչ այնքան մայրաքաղաքն ու քաղաքներն են հետաքրքրում, որքան մշակույթը: Այս դեպքում արդեն մարդը պետք է իմանա՝ հինն ինչպիսին է եղել, որ հետո նորի հետ ծանոթանա: Իսկ դրա համար պետք է մարզեր գնաս:Нет описания.

Օրինակ՝ զբոսաշրջիկը գնում է Գեղարդ, տեսնում է 13-րդ դարում մեր կենտրոնագմբեթ վանքերն ինչպիսին են եղել և այլն: Նրանց հետաքրքրում են ճաշատեսակները, խմիչքը, հեքիաթները և շատ այլ երևույթներ, և այս ամենը մշակույթ է: Զբոսաշրջիկը տեսնում է, որ թոնիրի մեջ լավաշ են թխում, հավատացեք, դա նրան ավելի շատ է հետաքրքրում, քան քաղաքում լավագույն ռեստորանում ընթրելը: Եկավ մի պահ, երբ Հայաստանում սկսեցին գործել տուրիստական կազմակերպությունները, որոնք, ի դեպ, հիմա շատ վատ վիճակում են:Нет описания.

Մարզերի բնակիչները ևս ներգրավվեցին տուրիստական գործընթացին: Այս ամենն է նպաստում մարզերի զարգացմանը»,-ասում է Ղազարյանը: Ասում է՝ այս համաճարակը ստիպել է տարբեր մարդկանց միավորվել՝ իրենց գործն «առաջ տանելու» համար: «Ցանկացած վատ բանի մեջ պետք է փորձել լավը գտնել: Մարդու մեջ պետք է շարժիչ ուժ լինի՝ հանուն ինչի սա անել: Պետությունը պետք է այս հարցում ձեռք մեկնի: Տեսեք՝ «Իմ Հայաստան» կազմակերպությունը տարիներ առաջ ինձ ասաց՝ ի՞նչ գործիքների կարիք ունես, օգնենք ձեռք բերելու հարցում:

Ոչ թե քեզ փող են տալիս, այլ դու գնում ես գործիքը, իրենք փոխանցում են գումարը: Երեք գործիք գնեցի՝ մոտ 700 հազար դրամի չափով, իրենք գումարը փոխանցեցին: Մինչև հիմա ինձ այդ աջակցությունից լավ եմ զգում: Նույնը պետք է պետությունն անի՝ գուցե այլ տարբերակներ մշակելով: Հիմա ծայրահեղ վատ վիճակի մեջ են բոլոր արվեստագետները: Կարող եմ խոսել սեփական օրինակով: Իմ աշխատանքների գնորդները 70-80 տոկոսով զբոսաշրջիկներն են, որոնք դրանք գնում են որպես հուշանվերներ:Нет описания.

Զբոսաշրջիկներ հիմա չկան, տեղացի գնորդներն էլ քիչ են: Այս ընթացքում որևէ տեսակի աջակցություն չեղավ: Գրանցված չես, աջակցություն էլ չկա: Նկարիչը որտե՞ղ գրանցվի, նկարելու արտադրամաս կա՞, ո՛չ նման պահանջ կա, ո՛չ էլ հարկեր: Նույնը լուսանկարիչների կամ մյուսների պարագայում: Կյանքը դաժան օրենք ունի. ճարպիկներն արդյունքի են հասնում, տաղանդավորները՝ ոչ: Կամ էլ արդյունքի հասնում են մահանալուց հետո: Հակաճգնաժամային միջոցառումների մասին:

Վարկեր ունեմ, շատ քիչ մարդ եմ ճանաչում, որ վարկեր չունի, կարող էին գոնե վարկերը սառեցնել, մեկ տարի հետո սկսեինք վճարել կամ այլ տարբերակ մշակեին: Ողորմություն չենք ուզում, բայց հազար ու մի տարբերակ կա մարդկանց ձեռք մեկնելու համար: Սայլը պետք է տեղից շարժել: Պետք է լինի ազգանպաստ քաղաքականություն՝ ինչ անել, որ ազգի սերուցքը՝ լավագույն արհեստավորները և արվեստագետները, չհայտնվեն ծանր վիճակում: Օրինակ՝ որոշեցին, որ թատրոնները պետք է բացօթյա գործեն:

Բա նկարիչն ի՞նչ անի, քանդակագո՞րծը, հուշանվերներ պատրաստո՞ղը: Հուշանվերները չեն վաճառվում, որովհետև զբոսաշրջիկներ չկան, լավ, բա հիմա այդ մարդն ի՞նչ անի, եթե դա իր եկամտի աղբյուրն է: Կարող է, օրինակ՝ պետական այս կամ այն գերատեսչությունը գնել տարբեր ստեղծագործողների աշխատանքները, նվիրել դրանք իրենց միջազգային գործընկերներին, սա էլ աջակցություն կլինի մարդկանց: Սա ընդամենը տարբերակ է, պետք է հանդիպել ստեղծագործողների հետ, լսել նրանց առաջարկները և լուծումներ գտնել»,եզրափակում է Արտյոմ Ղազարյանը:

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank