Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչ­պե՞ս է Հա­յաս­տա­նը վե­րած­վում մեծ շինհ­րա­պա­րա­կի, երբ շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­ներն այս տա­րի կտրուկ ան­կում են ար­ձա­նագ­րել

ANALYSIS

Հայաստանի տնտեսությունը ծանր օրեր է ապրում. դեռևս տեսանելի չէ այն լույսը, թե երբ է սկսվելու տնտեսական վերականգնման փուլը։ Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում շարունակվում են անկումային ցուցանիշներ գրանցվել, բայց ուշագրավ է, որ անկումային ցուցանիշներով աչքի է ընկնում հատկապես շինարարության ոլորտը։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունը կրճատվել է 23,4 %-ով։

Շինարարության ծավալների անկումը շարունակվել է նաև այս տարվա հուլիսին, երբ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անկումը կազմել է 19,5 %: Ի տարբերություն մյուս ոլորտների, շինարարության ոլորտում անկման տեմպերը հուլիսին նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ դանդաղել են: Այնուամենայնիվ, շինարարության ծավալները շարունակվում են զգալիորեն կրճատվել:

Այս համատեքստում արժե նկատել, որ շինարարությունը տնտեսության կարևոր ճյուղերից է, որը կառուցում և վերակառուցում է տարբեր նշանակության շենքեր ու կառույցներ, իսկ շինարարական աշխատանքների ծավալներն իրենց դրական մեծ ազդեցությունն են ունենում տնտեսության զարգացման ու սոցիալական ապահովության վրա: Շինարարությունը տնտեսության ամենահամակարգաստեղծ ոլորտներից մեկն է, որը մուլտիպլիկատիվ մեծ էֆեկտ է ապահովում։

Ըստ էության, շինարարությունը և շինմոնտաժային աշխատանքները նպաստում են մեծ քանակությամբ ապրանքատեսակների արտադրությանը կամ ներմուծմանը: Տնտեսության այս ճյուղի արտադրանքն արտադրական ձեռնարկությունների, տրանսպորտային ճանապարհների, էներգետիկ համակարգի, ջրատեխնիկական կառույցների, բնակելի տների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցների, գիտական, մշակութային և այլ հաստատությունների, օբյեկտների ավարտված և գործարկված շենքերն ու շինություններն են։

Սրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է ավելացնել այն հանգամանքը, որ շինարարության ոլորտը մեծ թվով քաղաքացիների զբաղվածության հարց է լուծում։ Եվ շինարարության անկման պարագայում այս ոլորտում աշխատանք ունեցող քաղաքացիները ցանկանալու են արտագաղթել և իրենց մասնակցությունը բերել այլ երկրների շինարարական աշխատանքներին։ Հիմա դա հնարավոր չէ կորոնավիրուսային համավարակի պայմաններում, իսկ դա ավելի է բարդացնում մարդկանց վիճակը: Փաստորեն, հաշվի առնելով շինարարության ոլորտի կարևորությունը, իրավիճակն իրապես մտահոգիչ է։

Եվ սա այն պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում հանրությանը մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանին շինարարական բում է սպասվում։ Ամիսներ առաջ էլ, պատասխանելով պատգամավորներից մեկի բարձրացրած հարցին, Փաշինյանը պատասխանեց, թե կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը և այդպիսով արտակարգ դրության ընթացքում լուծել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդիրը։

Բայց պարզ է դառնում, որ շինարարության ոլորտում կառավարության կողմից կատարված համապատասխան աշխատանքների դրական արդյունքները տեսանելի չեն, այլապես դրանք իրենց արտացոլումը կստանային պաշտոնական վիճակագրության մեջ։ Իսկ այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի վարչապետը փորձի հանրությանը հրամցնել, թե շինարարության մեջ դրական տեղաշարժեր են տեղի ունենում։

Փաշինյանը իր մարզային այցելությունների ժամանակ անպայման ծանոթանում է ճանապարհաշինարարական աշխատանքներին և այնպիսի հայտարարություններ անում, որ տպավորություն է առաջանում, թե ճանապարհների կառուցումը մեզ համար մի աննախադեպ երևույթ է, և շինարարությունը սկսվում և ավարտվում է ասֆալտապատումով։ Այնինչ, ճանապարհաշինությունը շինարարական գործունեության ուղղություններից ընդամենը մեկն է։ Կարևոր, բայց միայն մեկը... Իսկ վերջերս էլ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր այցելելուց և իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանը վերածվում է մի մեծ շինարարական հրապարակի, հեղափոխության ժամանակ տրված խոստումները շատ կոնկրետ կատարվում են»։

Թե ինչի՞ց է վարչապետը վերցրել, որ Հայաստանը վերածվում է մեծ շինհրապարակի, երբ շինարարության ծավալներն այս տարի կտրուկ անկում են արձանագրել, մնում է ենթադրել։ Մի՞թե վարչապետը այսքան կտրվել է իրականությունից, որ սոսկ ասֆալտապատումը նրան պատկերանում է շինարարական բումի տեսքով։

Ստացվում է, որ իշխանությունները հատվածական աշխատանքների միջոցով շարունակում են ժողովորդի աչքերին«թոզ փչելու» գործելաոճը, սակայն ժամանակը ցույց է տալիս, որ այդ ամենին հավատացողների թիվը գնալով նվազագույնի է հասնում: Եթե, իհարկե, իշխանություններից դուրս այդպիսիք դեռ կան:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement