Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ­պե՞ս է Հա­յաս­տա­նը վե­րած­վում մեծ շինհ­րա­պա­րա­կի, երբ շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­ներն այս տա­րի կտրուկ ան­կում են ար­ձա­նագ­րել

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի տնտեսությունը ծանր օրեր է ապրում. դեռևս տեսանելի չէ այն լույսը, թե երբ է սկսվելու տնտեսական վերականգնման փուլը։ Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում շարունակվում են անկումային ցուցանիշներ գրանցվել, բայց ուշագրավ է, որ անկումային ցուցանիշներով աչքի է ընկնում հատկապես շինարարության ոլորտը։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունը կրճատվել է 23,4 %-ով։

Շինարարության ծավալների անկումը շարունակվել է նաև այս տարվա հուլիսին, երբ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անկումը կազմել է 19,5 %: Ի տարբերություն մյուս ոլորտների, շինարարության ոլորտում անկման տեմպերը հուլիսին նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ դանդաղել են: Այնուամենայնիվ, շինարարության ծավալները շարունակվում են զգալիորեն կրճատվել:

Այս համատեքստում արժե նկատել, որ շինարարությունը տնտեսության կարևոր ճյուղերից է, որը կառուցում և վերակառուցում է տարբեր նշանակության շենքեր ու կառույցներ, իսկ շինարարական աշխատանքների ծավալներն իրենց դրական մեծ ազդեցությունն են ունենում տնտեսության զարգացման ու սոցիալական ապահովության վրա: Շինարարությունը տնտեսության ամենահամակարգաստեղծ ոլորտներից մեկն է, որը մուլտիպլիկատիվ մեծ էֆեկտ է ապահովում։

Ըստ էության, շինարարությունը և շինմոնտաժային աշխատանքները նպաստում են մեծ քանակությամբ ապրանքատեսակների արտադրությանը կամ ներմուծմանը: Տնտեսության այս ճյուղի արտադրանքն արտադրական ձեռնարկությունների, տրանսպորտային ճանապարհների, էներգետիկ համակարգի, ջրատեխնիկական կառույցների, բնակելի տների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցների, գիտական, մշակութային և այլ հաստատությունների, օբյեկտների ավարտված և գործարկված շենքերն ու շինություններն են։

Սրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է ավելացնել այն հանգամանքը, որ շինարարության ոլորտը մեծ թվով քաղաքացիների զբաղվածության հարց է լուծում։ Եվ շինարարության անկման պարագայում այս ոլորտում աշխատանք ունեցող քաղաքացիները ցանկանալու են արտագաղթել և իրենց մասնակցությունը բերել այլ երկրների շինարարական աշխատանքներին։ Հիմա դա հնարավոր չէ կորոնավիրուսային համավարակի պայմաններում, իսկ դա ավելի է բարդացնում մարդկանց վիճակը: Փաստորեն, հաշվի առնելով շինարարության ոլորտի կարևորությունը, իրավիճակն իրապես մտահոգիչ է։

Եվ սա այն պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում հանրությանը մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանին շինարարական բում է սպասվում։ Ամիսներ առաջ էլ, պատասխանելով պատգամավորներից մեկի բարձրացրած հարցին, Փաշինյանը պատասխանեց, թե կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը և այդպիսով արտակարգ դրության ընթացքում լուծել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդիրը։

Բայց պարզ է դառնում, որ շինարարության ոլորտում կառավարության կողմից կատարված համապատասխան աշխատանքների դրական արդյունքները տեսանելի չեն, այլապես դրանք իրենց արտացոլումը կստանային պաշտոնական վիճակագրության մեջ։ Իսկ այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի վարչապետը փորձի հանրությանը հրամցնել, թե շինարարության մեջ դրական տեղաշարժեր են տեղի ունենում։

Փաշինյանը իր մարզային այցելությունների ժամանակ անպայման ծանոթանում է ճանապարհաշինարարական աշխատանքներին և այնպիսի հայտարարություններ անում, որ տպավորություն է առաջանում, թե ճանապարհների կառուցումը մեզ համար մի աննախադեպ երևույթ է, և շինարարությունը սկսվում և ավարտվում է ասֆալտապատումով։ Այնինչ, ճանապարհաշինությունը շինարարական գործունեության ուղղություններից ընդամենը մեկն է։ Կարևոր, բայց միայն մեկը... Իսկ վերջերս էլ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր այցելելուց և իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանը վերածվում է մի մեծ շինարարական հրապարակի, հեղափոխության ժամանակ տրված խոստումները շատ կոնկրետ կատարվում են»։

Թե ինչի՞ց է վարչապետը վերցրել, որ Հայաստանը վերածվում է մեծ շինհրապարակի, երբ շինարարության ծավալներն այս տարի կտրուկ անկում են արձանագրել, մնում է ենթադրել։ Մի՞թե վարչապետը այսքան կտրվել է իրականությունից, որ սոսկ ասֆալտապատումը նրան պատկերանում է շինարարական բումի տեսքով։

Ստացվում է, որ իշխանությունները հատվածական աշխատանքների միջոցով շարունակում են ժողովորդի աչքերին«թոզ փչելու» գործելաոճը, սակայն ժամանակը ցույց է տալիս, որ այդ ամենին հավատացողների թիվը գնալով նվազագույնի է հասնում: Եթե, իհարկե, իշխանություններից դուրս այդպիսիք դեռ կան:

Հայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ