Yerevan, 04.February.2026,
00
:
00
BREAKING


Լույս նրանց հիշատակին

SOCIETY

1in.am-ը գրում է.

Այսօր լրանում է Հայաստանում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 27-րդ տարելիցը: 27 տարի առաջ դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսը վերածվեց աղետի գոտու, երկրաշարժը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, տասնյակ հազարները ենթարկվեցին ֆիզիկական և հոգեբանական տրավմաների, որոնց մի մասը առ այսօր վերականգնված չէ: Հազարավոր մարդկանց համար երկրաշարժի հետևանքները և հոգեբանական, և ֆիզիկական առումով շարունակվում են առ այսօր, մարդիկ չունեն տուն, չունեն աշխատանք, չունեն իրենց հանդեպ պետական հոգածություն:

Աղետի գոտին 27 տարվա ընթացքում Հայաստանի համար վերածվեց առեղծվածների գոտու, որի կապակցությամբ հայտարարվեց աղետի գոտուց զարգացման գոտու անցնելու մասին, սակայն իրավիճակը շարունակեց մնալ նույնը: Աղետի գոտում ներդրվեցին միլիոնավոր դոլարներ և պետական, և այլ աղբյուրներից, եղան միլիոնավոր դոլարների բարեգործություններ, սակայն առ այսօր կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք ապրում են ժամանակավոր անմխիթար կացարաններում, առ այսօր Հայաստանի հյուսիսում ծայրահեղ սուր է սոցիալական խնդիրը, և հյուսիսը այսօր հանդիսանում է արտագաղթի, այսպես ասած, օջախը, երկրաշարժի էպիկենտրոնը այսօր վերածվել է արտագաղթի էպիկենտրոնի:

Խորհրդային իշխանությունը 1988-ին հայտարարում էր, Գորբաչովի շուրթերով, որ երկու տարվա ընթացքում աղետի գոտին վերականգնվելու է: Այս արտահայտությունը հայ ժողովրդի հանդեպ ցինիզմից բացի, որևէ այլ բան չէր պարունակում: Սակայն, եթե Գորբաչովի դեպքում գործ ունեինք նրան բնորոշ ցինիզմի հետ, ապա անհասկանալի է, թե ինչի հետ գործ ունենք մինչև այսօր, երբ տեսնում ենք անօթևան հարյուրավոր ընտանիքների, որոնք ապրում են ուղղակի անմարդկային պայմաններում: Եվ սա այն դեպքում, երբ Երևանում պետական չինովնիկներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներից յուրաքանչյուրի գնով հնարավոր է գնել առնվազն մեկական բնակարան:

Ասել, որ այս ընթացքում ոչինչ չի փոխվել Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, գյուղերում, սխալ կլինի: Սակայն ինչ-որ բան ժամանակի ընթացքում, ի վերջո, փոխվում է ինքն իրեն էլ և կարելի է միշտ էլ համեմատության մեջ առաջընթացի համար մի քար, մի սանտիմետր գտնել: Սակայն աղետից 27 տարի անց չի փոխվել ամենակարևորը՝ մթնոլորտը, որը հասարակությանը հավատ և լավատեսություն կներշնչեր ապագայի հանդեպ, որը մարդկանց շոշափելի հույս կտար, որ ապագան իսկապես զարգացմանն է, որ իսկապես այլևս հաղթահարել են աղետի հետևանքները և նայում են առաջ:

27 տարի անց զոհերի հիշատակի հետ մեկտեղ, այդ մթնոլորտն է ամենացավալին: Սակայն, միևնույն ժամանակ, աղետի գոտու բնակիչների այդ ֆիզիկական և հոգեբանական ծանր կացության, իսկ տեղ-տեղ ուղղակի տառապանքի ֆոնին, այնուհանդերձ, նաև ակնհայտ է նրանց տոկունությունը, նրանց արիությունը, նրանց արժանապատվությունը: Սրանք են պահել նրանց աղետից հետո քառորդ դար ու հաստատապես պահելու են դարեր: Այդ մարդիկ իրենք կկռեն իրենց ապագան, դանդաղ, ծանր, պայքարելով օբյեկտիվ ու հսկայական սուբյեկտիվ դժվարությունների դեմ, սակայն կկռեն իրենց ապագան:

Իսկ բոլորիս մնում է միայն աղոթել, որ թե այդ մարդիկ, և թե ամբողջ Հայաստանն ու Արցախը, Աստծո կամոք, այլևս զերծ մնան ավերիչ աղետներից: Թող վառ լինի անմեղ զոհերի հիշատակը, և թող մեզ բոլորիս պահապան լինի Աստված:

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers