Երևան, 02.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լույս նրանց հիշատակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Այսօր լրանում է Հայաստանում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 27-րդ տարելիցը: 27 տարի առաջ դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսը վերածվեց աղետի գոտու, երկրաշարժը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, տասնյակ հազարները ենթարկվեցին ֆիզիկական և հոգեբանական տրավմաների, որոնց մի մասը առ այսօր վերականգնված չէ: Հազարավոր մարդկանց համար երկրաշարժի հետևանքները և հոգեբանական, և ֆիզիկական առումով շարունակվում են առ այսօր, մարդիկ չունեն տուն, չունեն աշխատանք, չունեն իրենց հանդեպ պետական հոգածություն:

Աղետի գոտին 27 տարվա ընթացքում Հայաստանի համար վերածվեց առեղծվածների գոտու, որի կապակցությամբ հայտարարվեց աղետի գոտուց զարգացման գոտու անցնելու մասին, սակայն իրավիճակը շարունակեց մնալ նույնը: Աղետի գոտում ներդրվեցին միլիոնավոր դոլարներ և պետական, և այլ աղբյուրներից, եղան միլիոնավոր դոլարների բարեգործություններ, սակայն առ այսօր կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք ապրում են ժամանակավոր անմխիթար կացարաններում, առ այսօր Հայաստանի հյուսիսում ծայրահեղ սուր է սոցիալական խնդիրը, և հյուսիսը այսօր հանդիսանում է արտագաղթի, այսպես ասած, օջախը, երկրաշարժի էպիկենտրոնը այսօր վերածվել է արտագաղթի էպիկենտրոնի:

Խորհրդային իշխանությունը 1988-ին հայտարարում էր, Գորբաչովի շուրթերով, որ երկու տարվա ընթացքում աղետի գոտին վերականգնվելու է: Այս արտահայտությունը հայ ժողովրդի հանդեպ ցինիզմից բացի, որևէ այլ բան չէր պարունակում: Սակայն, եթե Գորբաչովի դեպքում գործ ունեինք նրան բնորոշ ցինիզմի հետ, ապա անհասկանալի է, թե ինչի հետ գործ ունենք մինչև այսօր, երբ տեսնում ենք անօթևան հարյուրավոր ընտանիքների, որոնք ապրում են ուղղակի անմարդկային պայմաններում: Եվ սա այն դեպքում, երբ Երևանում պետական չինովնիկներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներից յուրաքանչյուրի գնով հնարավոր է գնել առնվազն մեկական բնակարան:

Ասել, որ այս ընթացքում ոչինչ չի փոխվել Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, գյուղերում, սխալ կլինի: Սակայն ինչ-որ բան ժամանակի ընթացքում, ի վերջո, փոխվում է ինքն իրեն էլ և կարելի է միշտ էլ համեմատության մեջ առաջընթացի համար մի քար, մի սանտիմետր գտնել: Սակայն աղետից 27 տարի անց չի փոխվել ամենակարևորը՝ մթնոլորտը, որը հասարակությանը հավատ և լավատեսություն կներշնչեր ապագայի հանդեպ, որը մարդկանց շոշափելի հույս կտար, որ ապագան իսկապես զարգացմանն է, որ իսկապես այլևս հաղթահարել են աղետի հետևանքները և նայում են առաջ:

27 տարի անց զոհերի հիշատակի հետ մեկտեղ, այդ մթնոլորտն է ամենացավալին: Սակայն, միևնույն ժամանակ, աղետի գոտու բնակիչների այդ ֆիզիկական և հոգեբանական ծանր կացության, իսկ տեղ-տեղ ուղղակի տառապանքի ֆոնին, այնուհանդերձ, նաև ակնհայտ է նրանց տոկունությունը, նրանց արիությունը, նրանց արժանապատվությունը: Սրանք են պահել նրանց աղետից հետո քառորդ դար ու հաստատապես պահելու են դարեր: Այդ մարդիկ իրենք կկռեն իրենց ապագան, դանդաղ, ծանր, պայքարելով օբյեկտիվ ու հսկայական սուբյեկտիվ դժվարությունների դեմ, սակայն կկռեն իրենց ապագան:

Իսկ բոլորիս մնում է միայն աղոթել, որ թե այդ մարդիկ, և թե ամբողջ Հայաստանն ու Արցախը, Աստծո կամոք, այլևս զերծ մնան ավերիչ աղետներից: Թող վառ լինի անմեղ զոհերի հիշատակը, և թող մեզ բոլորիս պահապան լինի Աստված:

Իրանի և ԱՄՆ-ի միջև դիմակայությունը շարունակելու իմաստ չունի. Փեզեշքիան Փաստաբան ներկայացած անձը հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ․ կինը գումարը տերմինալներից է փոխանցել Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր․ ՆԳ նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների թարմացված վարկանիշը. ո՞ր հորիզոնականում է Հայաստանը Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրել Խավիեր Սավիոլան կանխատեսել է ԱԱ-2026-ի եզրափակչի մասնակիցներին Արտակարգ դեպք Երևանում Հայաստանը Մոսկվայի հետ ՌԴ երկաթուղային կոնցեսիայի վաճառքի վերաբերյալ չի բանակցել. Օվերչուկ Հունական Կրետե կղզին ծածկվել է Սահարայից եկած ավազամրրիկով Ан-26 ինքնաթիռի կործանման նոր վարկած․ հնարավոր է՝ պատճառը ղեկավարման խափանումն է Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի Այս շաբաթ Իրանից Հայաստանով կտարհանվի «Ռոսատոմի» ևս 200 աշխատակից. Լիխաչև 66-ամյա տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և մահացել ՄԱԿ-ում վախենում են Իրանում պատերազմի պատճառով լայնածավալ տնտեսական ճգնաժամից Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԻ՞նչ եղանակ սպասել ապրիլի 2-ից 6-ը Պենտագոնը սպառնացել է Իրանին աննախադեպ հարվածներով ԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի բացմանը զուգահեռ հրադադարի հաստատման հարցը. Axios Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում զգալիորեն ցածր գնով. Պուտին Վաղվանից Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում Ուկրաինայի պատերազմը կարող է ձգվել ևս 1-2 տարի․ Bloomberg Վահագն Խաչատուրյանը և ԵՄ դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավարը կարևորել են առաքելության դերը Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում Ի՞նչ է կատարվում Hayat Project -ում. անդամները լքել են խումբը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք հարցականի տակ չեն լինի ԵՄ-ի պատճառով. Փաշինյան Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ Ալեքսանյան«Նոա»-ն նվաճեց Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Չարենցավանի դատարանի միջադեպով կա 31 ձերբակալված Սամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինՄոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայովԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԵս լրջորեն մտածում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի շուրջ. Թրամփ 31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 106-րդն է Պուտինը Կրեմլում ընդունել է Փաշինյանին Եվրամիությունը 80 միլիոն եվրո է փոխանցել Ուկրաինային Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի Չարենցավանի դատարանում ամբաստանյալի և տուժող հարազատների միջև ձեռնամարտ է եղել, կարգադրիչներ են վնասվածքներ ստացել Ռուսական կողմը հայտնում է Ուկրաինայի բարձրաստիճան զինծառայողի մահվան մասին Կուպյանսկի ուղղությամբ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը աճել է․ Դատախազություն Արևմտյան Ուկրաինան զանգվածային հարվածների տակ է․ կիրառվել են անօդաչուներ Երբ է մեկնարկում կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը․ ինչպես է իրականացվում Իրանի նոր վարչակարգի նախագահը ՀՐԱԴԱԴԱՐ է խնդրել Ամերիկայի Միացյալ Նահանգներից․ Թրամփ Թեհրանը զգուշացրել է Պարսից ծոցում գտնվող Starlink կայաններին հնարավոր հարվածների մասին «Մայրիկ, չենք ուզում մաhանալ»․ Դաղստանում մի տղամարդ փրկել է ջրհեղեղի ժամանակ մեքենայի մեջ մնացած մորն ու երեխաներին (տեսանյութ) Խաղաղ ժամանակ չի կարող լինել, մենք պատրաստվում ենք պատերազմի․ Լուկաշենկո