Ռուսաստանը եւ Ղազախստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել
INTERNATIONAL NEWSՄոսկվան եւ Նուր Սուլթանը կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին ասվում է Ղազախստանի վարչապետի պաշտոնական կայքում:
Ղազախստանցիների համար պատվաստումը կլինի կամավոր եւ անվճար: Այն կանցկացվի բոլոր կլինիկական փորձարկումներից հետո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի քաղաքացիները կամավոր կմասնակցեն ռուսական պատվաստանյութի փորձարկումների երրոդ փուլին: Բելառուսն առաջին երկիրը կդառնա, որին կմատակարարվի ռուսական պատվաստանյութը: Ավելի վաղ Մոլդավիայի նախագահ Իգոր Դոդոնը իր վրա պատվաստանյութը փորձարկելու պատրաստակամություն է հայտնել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



