Ռուսաստանը եւ Ղազախստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան եւ Նուր Սուլթանը կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին ասվում է Ղազախստանի վարչապետի պաշտոնական կայքում:
Ղազախստանցիների համար պատվաստումը կլինի կամավոր եւ անվճար: Այն կանցկացվի բոլոր կլինիկական փորձարկումներից հետո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի քաղաքացիները կամավոր կմասնակցեն ռուսական պատվաստանյութի փորձարկումների երրոդ փուլին: Բելառուսն առաջին երկիրը կդառնա, որին կմատակարարվի ռուսական պատվաստանյութը: Ավելի վաղ Մոլդավիայի նախագահ Իգոր Դոդոնը իր վրա պատվաստանյութը փորձարկելու պատրաստակամություն է հայտնել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



