Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


«Չի կա­րե­լի ար­գե­լել ձկնոր­սու­թյու­նը, հար­կա­վոր է կա­նո­նա­վո­րել այն». ի՞նչ կտա նոր որո­շու­մը

SOCIETY

Past.am

Այսուհետ կես կգ-ից ցածր քաշով Սևանի սիգի վաճառքն օրենքից դուրս է, իսկ քաղաքացիներին կոչ է արվում նման դեպքեր արձանագրելուց ահազանգել համապատասխան մարմիններին: Բնապահպան Գագիկ Սուխուդյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց, որ նման որոշումը ճիշտ է և անգամ ուշացած: «Այս որոշումը բնապահպանների մոտ հույս է առաջացնում, որ Սևանի հարցերից մեկը կլուծվի: 500 գ քաշով սիգը գոնե մեկ անգամ արդեն ձվադրության գնացել է, ձկնկիթ է թողել:

Բացի այդ, վստահ եմ, որ ձկնորսների համար ավելի ձեռնտու է 500 գ և ավելի քաշ ունեցող ձկներ բռնել, քան փոքրերին. այդ դեպքում քաշն ավելի մեծ է, բարձր գներով կարող են վաճառել: Եվ, մեծ հաշվով, այսպես Սևանի սիգի պաշարները կմնան և կվերականգնվեն»,-ասաց բնապահպանը՝ շեշտելով, որ այստեղ նաև հասարակական հսկողությունն է կարևոր, թեպետ, ըստ նրա, քաղաքացիների կողմից սկզբնական շրջանում միանշանակ մոտեցում չի լինի: Նրա խոսքով, այս առումով կարևորվում է հատկապես առանձին բնապահպանների զգոնությունը: «Առհասարակ, ժամանակ է պահանջվում, որ հասարակությունը ևս հսկող լինի իր հայրենիքի մի մասի՝ Սևանի հարցում:

Ժամանակ է հարկավոր, որ այդ հարցում հասարակությունն օգնի կառավարությանը, իսկ կառավարությունը՝ հասարակությանը: Ամեն դեպքում, անգամ այս մի քանի օրը որոշակի պատկեր է ստեղծել: Որպես սպառող՝ կարող եմ ասել, որ խանութների սեփականատերերը ավելի զգոն են դարձել և արդեն հրաժարվում են փոքր, էժան ձկների առևտրից»,-նշեց նա: Գագիկ Սուխուդյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե ավելի ճիշտ կլիներ ընդհանրապես արգելել ձկնորսությունը. «Չի կարելի արգելել ձկնորսությունը, հարկավոր է կանոնավորել այն: Խոսքը նաև ժամկետները կանոնավորելու մասին է:

Օրինակ, ձմռանը մեկ կամ մեկուկես ամսվա արգելքը ճիշտ է: Հարկավոր է հսկել նաև ձկնորսական ցանցերը՝ հասկանալու, թե դրանց մեջ կես կիլոգրամանոց, մեկ կիլոգրամանոց, 100 գրամանոց, թե ավելի մեծ ձուկ կարող է տեղավորվել»: Մեր զրուցակցի խոսքով, ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում սիգի պաշարների առումով ոչ բավարար իրավիճակի ենք հասել: «Սիգի չափերը չէին բավարարում այն էկոլոգիական հավասարակշռությանը, որն անհրաժեշտ է նաև սիգի վերարտադրության հնարավորությունները խթանելու համար:

Բացի այդ, իհարկե, կարգ ու կանոն էլ չկար: Այն, որ այժմ մեկ կգ-ի համար 65 դրամ պետական տուրք սահմանվեց, դա ևս ճիշտ է: 65 դրամն առանձնապես մեծ թիվ չէ թե՛ տնտեսվարողի, թե՛ վերավաճառողի համար, բայց կարգ ու կանոնի մի մաս է: Կարծում եմ՝ կամաց-կամաց ապօրինի ձկնորսությունը կվերանա. եթե մարդը կարող է օրենքով վաճառել ու օրենքով ստանալ ձկնորսության թույլտվությունը, պայմանագիր կնքել, ինչո՞ւ պետք է ռիսկի դիմի: Այդպես արդար է թե՛ ձկնորսների, թե՛ սպառողների, թե՛, ի վերջո, Սևանի համար»: Ինչ վերաբերում է ձկան պաշարները վերականգնելու այլ անհրաժեշտ քայլերին, բնապահպանը նշեց, որ սա ամենակարևոր հարցն է:

«Սիգը մեր էնդեմիկ ձկնատեսակը չէ, մեր էնդեմիկ ձկնատեսակը Սևանի իշխանն է, որն ունի չորս տեսակ, ինչպես նաև կողակն ու բեղլուն: Ահա այս տեսակների հարցն ավելի բարդ է, քանի որ նրանք ավելի զգայուն են ջրի որակի տեսանկյունից, և դրանց ձվադրման ժամկետները ևս ուրիշ են: Առհասարակ պաշարները վերականգնելու համար առաջին հերթին հարկավոր է գետերը մաքրել:

Այն 28 գետերը, որոնք լցվում են Սևան, պետք է բերենք այն բնական վիճակին, ըստ որի, ձկները բնականոն կերպով և իրենց հատուկ էկոլոգիական ժամկետներում կձվադրեն ու կբազմանան գետերում: Իսկ հիմա մեր գետերի ջրի որակը, մեղմ ասած, այնքան ցածր է: Գետերի վրա քաղաքներ են, գյուղեր, որոնց համար գետերն աղբատար են: Գետերը շատ շտապ հարկավոր է մաքրել ու վերցնել պահպանության ու պաշտպանության տակ: Սա երկարատև, բայց անհրաժեշտ աշխատանք է: Հարկավոր է բոլոր գյուղապետերին հասկացնել, որ գյուղերով անցնող գետերը աղբատար չեն»,-եզրափակեց բնապահպանը:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California