Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը եռապատկվել են մեկ ամսվա ընթացքում. CNN
INTERNATIONAL NEWSՖրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրերին եռապատկվել է մեկ ամսվա կտրվածքով: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ազգային առողջապահության նախարարությանը:
Հուլիսի 23-ի տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուս էր հաստատվել 4397 մարդու մոտ: Մինչդեռ օգոստոսի 10-16-ը երկրում արձանագրվել է վարակման 15 706 դեպք:
«Թեստերի արդյունքներով դրական դեպքերը եռապատկվել են օգոստոսին»,- կիրակի հայտարարել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը: Նշվում է, որ մեկուսացման վերացումից ի վեր ամենաբարձր մեկօրյա ցուցանիշը (4711) գրանցվել է հինգշաբթի
Եվրոպական երկրում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 238 002 դեպք, որոնցից 30 512-ը՝ մահվան ելքով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



