Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը եռապատկվել են մեկ ամսվա ընթացքում. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրերին եռապատկվել է մեկ ամսվա կտրվածքով: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ազգային առողջապահության նախարարությանը:
Հուլիսի 23-ի տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուս էր հաստատվել 4397 մարդու մոտ: Մինչդեռ օգոստոսի 10-16-ը երկրում արձանագրվել է վարակման 15 706 դեպք:
«Թեստերի արդյունքներով դրական դեպքերը եռապատկվել են օգոստոսին»,- կիրակի հայտարարել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը: Նշվում է, որ մեկուսացման վերացումից ի վեր ամենաբարձր մեկօրյա ցուցանիշը (4711) գրանցվել է հինգշաբթի
Եվրոպական երկրում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 238 002 դեպք, որոնցից 30 512-ը՝ մահվան ելքով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



