Սպորտսմեն տղա էր, սովորական ինֆարկտ է․ Արագածավանի համայնքապետը՝ մահացած զինծառայողի մասին
SOCIETYՊաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Մահացած զինծառայողը Արագածոտնի մարզի Արտենի համայնքից էր։ Արագածավան խոշորացված համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյան ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ տղան ինֆարկտ է ստացել։ «Սպորտսմեն տղա էր, սովորական ինֆարկտ է։ Նրա ընտանիքը Ռուսաստանում էր, այսօր վերադարձել են Հայաստան։ Նա էլ էր Ռուսաստանում բնակվում, եկել էր Հայաստան՝ բանակ գնալու, այն էլ այս դեպքը պատահեց»,-ասաց Պապիկյանն ընդգծելով, որ տղան որևէ առողջական խնդիրներ չի ունեցել։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



