Սպորտսմեն տղա էր, սովորական ինֆարկտ է․ Արագածավանի համայնքապետը՝ մահացած զինծառայողի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Մահացած զինծառայողը Արագածոտնի մարզի Արտենի համայնքից էր։ Արագածավան խոշորացված համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյան ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ տղան ինֆարկտ է ստացել։ «Սպորտսմեն տղա էր, սովորական ինֆարկտ է։ Նրա ընտանիքը Ռուսաստանում էր, այսօր վերադարձել են Հայաստան։ Նա էլ էր Ռուսաստանում բնակվում, եկել էր Հայաստան՝ բանակ գնալու, այն էլ այս դեպքը պատահեց»,-ասաց Պապիկյանն ընդգծելով, որ տղան որևէ առողջական խնդիրներ չի ունեցել։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



