BTS-ի նոր ու գունեղ տեսահոլովակը մի քանի ժամում ավելի քան 48 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)
CULTUREՀարավկորեական BTS խմբի Dynamite անգլալեզու երգի նոր տեսահոլովակը YouTube-ում մի քանի ժամում ավելի քան 48 միլիոն դիտում և ավելի քան 5,5 միլիոն հավանում է ստացել։
Գունեղ տեսահոլովակում կատարողներն առանձին-առանձին իրենց պարային ունակություններն են ցուցադրում ննջարանում, ճաշարանում, երաժշտական խանութում, ապա միավորվում են՝ ներկայացնելով ընդհանուր պարային համար։
Forbes-ը նշում է, որ հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքը հիշեցնում է այնպիսի հաջող ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Ջասթին Թիմբերլեյքի Can't Stop The Feeling-ը (2016 թվական) և Քեթի Փերիի California Gurls-ը (2010 թվական):
Այս սինգլի թողարկման մասին խումբը հայտարարել էր դեռևս հուլիսի վերջին: Մասնակիցները հայտնել էին, որ այն կընդգրկվի իրենց նոր ալբոմում, որը կթողարկվի այս տարվա վերջին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



