BTS-ի նոր ու գունեղ տեսահոլովակը մի քանի ժամում ավելի քան 48 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹՀարավկորեական BTS խմբի Dynamite անգլալեզու երգի նոր տեսահոլովակը YouTube-ում մի քանի ժամում ավելի քան 48 միլիոն դիտում և ավելի քան 5,5 միլիոն հավանում է ստացել։
Գունեղ տեսահոլովակում կատարողներն առանձին-առանձին իրենց պարային ունակություններն են ցուցադրում ննջարանում, ճաշարանում, երաժշտական խանութում, ապա միավորվում են՝ ներկայացնելով ընդհանուր պարային համար։
Forbes-ը նշում է, որ հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքը հիշեցնում է այնպիսի հաջող ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Ջասթին Թիմբերլեյքի Can't Stop The Feeling-ը (2016 թվական) և Քեթի Փերիի California Gurls-ը (2010 թվական):
Այս սինգլի թողարկման մասին խումբը հայտարարել էր դեռևս հուլիսի վերջին: Մասնակիցները հայտնել էին, որ այն կընդգրկվի իրենց նոր ալբոմում, որը կթողարկվի այս տարվա վերջին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



