Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


«Կհան­դի­պենք խնդրին, հե­տո մի­այն կմտա­ծենք դրա լուծ­ման մա­սին»

SOCIETY

Past.am

Նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, հանրակրթական, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: Բուհերում ևս դասապրոցեսի մեկնարկը կտրվի սեպտեմբերից: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար։ Ընդ որում՝ բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային տարբերակով` առկա և հեռավար:

Այս ողջ ընթացքում պետք է խստագույնս պահպանվեն հակահամաճարակային կանոնները: Որոշումը տարակարծությունների տեղիք տվեց: Ուսումնական հաստատությունների վերաբացումն անհրաժեշտություն է, քանի որ ինչպես փաստում են փորձագետները, հեռավար կրթությունն իրեն լիարժեքորեն չարդարացրեց, բայց մյուս կողմից կա վտանգ, որ կարող են լինել հիվանդության բռնկումներ: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ խելամիտ որոշում կլիներ, եթե դասերը սկսվեին ոչ թե սեպտեմբերի տասնհինգից, այլ սեպտեմբերի մեկից:

«Պետք էր հաշվի առնել այն, որ անցած կիսամյակի ընթացքում ահռելի կորուստներ ունեցանք, երբ երեխաները չկարողացան դասի գնալ, մի մասն ընդհանրապես չյուրացրեց նյութը և այսպես շարունակ: Բայց սեպտեմբերի մեկին պատրաստ լինելու համար պետք էր սկսել առաջին քայլերն անել՝ նախապատրաստվել, ուղեցույցներ մշակել, հանձնարարականներ տալ դպրոցներին, երաշխավորություններ մշակել, դրանք տալ բուհերին, որպեսզի պատշաճ մակարդակով դասընթացները սկսվեին: Անիմաստ է երկու շաբաթ սպասել, նախապատրաստական որևէ աշխատանք չանել, ուսուցում չսկսել, մարդկանց չբացատրել:

Պարզ է, որ առաջին օրերին կարող են խնդիրներ լինել կապված այս հարցերի հետ: Պետք էր շատ ինտենսիվորեն սկսել նախապատրաստական աշխատանքները և ուսումնական պրոցեսը չուշացնել: Իմ խորհուրդը սա կլիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը: Կարծիքներ էին հնչում, որ ամռան այս երկու-երեք ամիսը պետք էր օգտագործել դասավանդողներին հեռավար կրթության բոլոր նրբություններին ծանոթացնելու համար, որպեսզի նրանք ավելի պատրաստված լինեին, քանի որ վատագույն սցենարի դեպքում, հնարավոր է, ուսհաստատությունները կրկին լիարժեքորեն վերադառնան հեռավար ուսուցմանը: «Ես ամեն դեպքում տեղյակ չեմ, որ այս առումով որևէ բան է արվել:

Ե՛վ բուհերը, և՛ հանրակրթության ոլորտի կազմակերպիչներն ու աշխատողները եղել են հանգստի շրջանում, որևէ միջոցառում չի կազմակերպվել: Այսինքն՝ մենք կորցրեցինք նաև այս ժամանակաընթացքը, որը կարելի էր նախապատրաստական աշխատանքներին տրամադրել, անդրադառնալ ուսուցիչների բարձրաձայնած հարցերին, մասնագետները նրանց հետ աշխատեին: Ի վերջո, այո՛, բացառված չէ, որ կրկին կվերադառնանք հեռավար ուսուցմանը: Բայց ժամանակը կորսված է, այսինքն՝ մենք նորից կհանդիպենք խնդրին, հետո նոր միայն կմտածենք այդ խնդրի լուծման մասին»,-նշում է մեր զրուցակիցը: Նախարարության՝ բուհերում դասերը հիբրիդային եղանակով անցկացնելու որոշմանը Մխիթարյանը կողմ է:

«Սա նախարարության եզակի առաջարկներից է, որ կարելի է ողջունել, որովհետև բուհերի միջև շատ տարբերություններ կան: Օրինակ՝ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնը մինչև համաճարակն ուներ մագիստրոսական ծրագիր, որն ամբողջությամբ հեռավար ձևով 2-2,5 տարի կազմակերպել էր դասերը, և մարդիկ դիպլոմներ էին ստացել: Այսինքն՝ այս բուհն ունի համապատասխան փորձը և նա կարող է այն օգտագործել կամ շարունակել: Բայց կան բուհեր, որոնք փորձ չունեն, նույնիսկ սեփական հարթակ չունեն, որի վրա կարողանային կազմակերպել ուսուցումը և անցած կիսամյակում օգտագործում էին տարբեր հարթակներ, որպեսզի ուսանողներին տեղեկատվություն տրամադրեին դասընթացների կամ նյութի մասին:

Ուստի այս տարբերակված մոտեցումն արդարացված է, քանի որ բուհերն անհավասար պայմաններում են հեռավար կրթության կազմակերպման առումով: Բայց միևնույն ժամանակ պետք է արդարացիորեն ասել, որ համապատասխան փորձի փոխանակության որևէ մեխանիզմ չկա: Ես շփվում եմ տարբեր բուհերից իմ գործընկերների հետ, և ովքեր հմուտ չեն հեռավար ուսուցման կազմակերպման գործում, նրանց որևէ մեկը չի դիմել, որ օգնի և հասցնի այն մակարդակին, որ կարողանան պատշաճ կերպով կազմակերպել հեռավար կրթությունը կամ համադրել հեռավար ու առկա ուսուցումը»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris