«Երեկ ու վերջին շրջանում ոստիկանությունում չեմ եղել». Սպիտակցի Հայկոն` Քրեական ոստիկանություն հրավիրվելու մասին
SOCIETYԱյսօր էլեկտրոնային լրատվամիջոցներում լուր է տարածվել այն մասին, որ երգիչ Հայկ Ղևոնդյանին` Սպիտակցի Հայկոյին գիշերը հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն:
Tert.am Life-ի հետ զրույցում Հայկը հերքեց, որ ինքը երեկ ոստինակությունում է եղել, թեև Ոստիկանությունից հաստատել են այս լուրը։
«Բոլոր թեմաները սուտ են, մի հավատացեք: Հենց հիմա կնոջս հետ տանն ենք, չորս օր է` տանից դուրս չեմ եկել, ձայնագրման ստուդիայում եմ օրս անցկացնում, երգեր եմ ձայնագրում»,- ասաց նա։
Նկատառմանը, որ ոստիկանությունից հաստատել են այս լուրը և ասել, որ իրեն Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են հրավիրել պարզաբանում ստանալու նպատակով, Հայկը հակադրեց. «Ինչ-որ սխալմունք է, երեկ ու վերջին շրջանում ոստիկանությունում չեմ եղել»:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



