«Երեկ ու վերջին շրջանում ոստիկանությունում չեմ եղել». Սպիտակցի Հայկոն` Քրեական ոստիկանություն հրավիրվելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր էլեկտրոնային լրատվամիջոցներում լուր է տարածվել այն մասին, որ երգիչ Հայկ Ղևոնդյանին` Սպիտակցի Հայկոյին գիշերը հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն:
Tert.am Life-ի հետ զրույցում Հայկը հերքեց, որ ինքը երեկ ոստինակությունում է եղել, թեև Ոստիկանությունից հաստատել են այս լուրը։
«Բոլոր թեմաները սուտ են, մի հավատացեք: Հենց հիմա կնոջս հետ տանն ենք, չորս օր է` տանից դուրս չեմ եկել, ձայնագրման ստուդիայում եմ օրս անցկացնում, երգեր եմ ձայնագրում»,- ասաց նա։
Նկատառմանը, որ ոստիկանությունից հաստատել են այս լուրը և ասել, որ իրեն Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են հրավիրել պարզաբանում ստանալու նպատակով, Հայկը հակադրեց. «Ինչ-որ սխալմունք է, երեկ ու վերջին շրջանում ոստիկանությունում չեմ եղել»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



