Երթի մոտ երկու տասնյակ մասնակից բերման է ենթարկվել
SOCIETY«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մոտ երկու տասնյակ մասնակից բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ երթը բնականոն ընթացքով շարժվում էր, Հանրապետության հրապարակ հասնելուն պես մի խումբ երիտասարդներ վազեցին դեպի կենտրոնում գտնվող գորգի հատվածը: Ոստիկանությունը սկզբում չարձագանքեց, բայց երբ երթի հիմնական մանսակիցները հեռացան Հանրապետության հրապարակից, երիտասարդներին բերման ենթարկեցին:
Բերման ենթարկվածները «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ են:
Նշենք, որ երթը հասավ Ազատության հրապարակ: Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ այսօր ուղիղ եթերով ծանոթանալու են արդյունքներին, այնուհետեւ դուրս են գալու երթի:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



