Երթի մոտ երկու տասնյակ մասնակից բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մոտ երկու տասնյակ մասնակից բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ երթը բնականոն ընթացքով շարժվում էր, Հանրապետության հրապարակ հասնելուն պես մի խումբ երիտասարդներ վազեցին դեպի կենտրոնում գտնվող գորգի հատվածը: Ոստիկանությունը սկզբում չարձագանքեց, բայց երբ երթի հիմնական մանսակիցները հեռացան Հանրապետության հրապարակից, երիտասարդներին բերման ենթարկեցին:
Բերման ենթարկվածները «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ են:
Նշենք, որ երթը հասավ Ազատության հրապարակ: Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ այսօր ուղիղ եթերով ծանոթանալու են արդյունքներին, այնուհետեւ դուրս են գալու երթի:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



