Արքայազն Հարին Netflix-ի նոր վավերագրական ֆիլմում է նկարահանվել (տեսանյութ)
CULTUREՄեծ Բրիտանիայի արքայազն Հարին Netflix-ի Rising Phoenix (Վերածնվող Փյունիկ) անվանումով նոր վավերագրական ֆիլմում է նկարահանվել, որը եթեր է հեռարձակվելու օգոստոսի 26-ին։ Այն Պարաօլիմպիկ խաղերի մասնակիցների մասին է, որի թրեյլերը հայտնվել է Netflix-ի յութուբյան ալիքում։
Հարին ֆիլմում է հայտնվում որպես ռազմական գոտիներում վիրավորում ստացած և հաշմանդամ դարձած զինվորականների համար մրցումների՝ «Անհաղթների խաղեր»-ի (Invictus Games) հիմնադիր։
«Այս աշխարհում սպորտից բացի չկա որևէ այլ բան, որը կարող է ձեզ խավարից այդպես դուրս քաշել»,- ֆիլմում ասում է Հարին։
Կինոնկարը շարժման պատմություն է ներկայացնում, որը կոչված է հաշմանդամության, տարբեր լինելու և մարդկային ներուժի մասին աշխարհընկալումներ փոխել, ասվում է ֆիլմի բնութագրում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



