Արքայազն Հարին Netflix-ի նոր վավերագրական ֆիլմում է նկարահանվել (տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹՄեծ Բրիտանիայի արքայազն Հարին Netflix-ի Rising Phoenix (Վերածնվող Փյունիկ) անվանումով նոր վավերագրական ֆիլմում է նկարահանվել, որը եթեր է հեռարձակվելու օգոստոսի 26-ին։ Այն Պարաօլիմպիկ խաղերի մասնակիցների մասին է, որի թրեյլերը հայտնվել է Netflix-ի յութուբյան ալիքում։
Հարին ֆիլմում է հայտնվում որպես ռազմական գոտիներում վիրավորում ստացած և հաշմանդամ դարձած զինվորականների համար մրցումների՝ «Անհաղթների խաղեր»-ի (Invictus Games) հիմնադիր։
«Այս աշխարհում սպորտից բացի չկա որևէ այլ բան, որը կարող է ձեզ խավարից այդպես դուրս քաշել»,- ֆիլմում ասում է Հարին։
Կինոնկարը շարժման պատմություն է ներկայացնում, որը կոչված է հաշմանդամության, տարբեր լինելու և մարդկային ներուժի մասին աշխարհընկալումներ փոխել, ասվում է ֆիլմի բնութագրում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



